22:23 21.01.2021
Բաքուն Մոսկվա է ուղարկել կարծանված ուսական Մի-24 ուղղաթիռի գործով իրավական օգնություն ստանալու խնդրագիր: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
«Այս պահին այս քրեական գործով ընթանում են ինտենսիվ քննչական և գործառնական միջոցառումներ: Միջնորդագրի արդյունքներից հետո նշված քրեական գործի վերաբերյալ կայացվելու է իրավական որոշում»,- փոխանցել են մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Մի-24-ը խոցել են Հայաստանի օդային տարածքում ՝ մարտական գործողությունների գոտուց դուրս, որի հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկին տարհանել են միջին ծանրության վնասվածքներով:
Բաքվից ասել են, որ ուղղաթիռը խոցել են պատահաբար։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ» հոդվածով:
20:23 11.08.2025
Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...