14:47 25.01.2021
ԱՀ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը։
Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, 2021 թվականի հունվարի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 895 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ վերջին 7 օրվա ընթացքում ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների դեպքերը:
Արցախում տեղացած առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ծառայությունը 4 կանչ է ստացել: ՃՏՊ հետևանքով տուժել է 4 քաղաքացի, մեկը՝ մահացել:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբին հաջողվել է տուժած քաղաքացիներին հանել 80 մետր խորություն ունեցող ձորից և ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց վիճակը կայուն է:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 9 դեպք, որից 4-ը՝ բնակելի շինությունում, մյուսները՝ սոց-կենցաղային նշանակության շինություններում, կամ բաց տարածքում: Հրշեջ փրկարարական հաշվարկները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհներից տուժածներ չկան:
Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Ծառայությունը վերջին 7 օրերի ընթացքում տարբեր տեսակի ռազմամթերքի հայտնաբերման վերաբերյալ ստացել է 68 կանչ: Փրկարար ծառայության սակրավորական ջոկատների հետ մեկտեղ, Արցախի տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու գործընթացին են կցվել նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամ»-ը, «Hello Trust» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը, ինչպես նաև ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները:
Նշված ժամանակահատվածում գրանցված կենցաղային կանչերը 46-ն են: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանն օգնելուց բացի (դռան կամ վերելակի բացում, հիվանդի տեղափոխում, ջրամատակարարում և այլ տեխնիկական օգնություն), կատարել են նաև խորհրդատվություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից ծառայության ջոկատները Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 24-ի տվյալներով՝ արդեն հայտնաբերվել է ընդհանուր 1283 աճյուն:
Ռազմագործողությունների ընթացքում և դրանից հետո հումանիտար աշխատանքներում իրենց լավագույնս դրսևորած Մարտակերտի ՇԱԻ բաժնի մի խումբ փրկարարներ նախորդ շաբաթվա ընթացքում ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով արժանացել են գերատեսչական պարգևների:
ԱԻ պետական ծառայությունը շարունակում է գործառույթը ուժեղացված ռեժիմով, քանի դեռ Արցախում «Ռազմական դրություն» է:
17:52 11.08.2025
Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:47 11.08.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...
17:39 11.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճելԳազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...
17:25 11.08.2025
«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասինԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...
17:10 11.08.2025
Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրըԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...
17:00 11.08.2025
Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵրեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» […] ...