Հայաստանում և Արցախում անցկացվելու է մարզական փառատոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Հայաստանում և Արցախում անցկացվելու է մարզական փառատոն

16:15 25.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն:

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր: Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքային և գյուղական համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների թիմերը, մրցումները կանցկացվեն 7 մարզաձևից՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և մասսայական վազքարշավ:

Փառատոնի անցկացման նախնական ժամանակացույցը․

1) Կոտայքի մարզ – սեպտեմբերի 10-15-ը (ք. Հրազդան, ք. Աբովյան, ք. Չարենցավան, ք. Նոր Հաճն, ք. Ծաղկաձոր, ք. Բյուրեղավան, ք. Եղվարդ, գ. Գառնի),
2) Գեղարքունիքի մարզ – սեպտեմբերի 11-15-ը (ք. Գավառ, ք. Ճամբարակ, ք. Մարտունի, ք. Վարդենիս, ք. Սևան),
3) Տավուշի մարզ – սեպտեմբերի 13-16-ը (ք. Իջևան, ք. Դիլիջան, ք. Նոյեմբերյան, ք. Բերդ),

4) Լոռու մարզ – սեպտեմբերի 14-18-ը (ք. Վանաձոր, ք. Ալավերդի, ք. Ստեփանավան, ք. Սպիտակ, ք. Տաշիր, ք. Ախթալա, գ. Գուգարք),
5) Շիրակի մարզ – սեպտեմբերի 15-19-ը (ք. Գյումրի, ք. Արթիկ, ք. Մարալիկ, գ. Ամասիա, գ. Աշոցք, գ. Ախուրյան),
6) Արմավիրի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Արմավիր, ք. Էջմիածին, ք. Մեծամոր),
7) Արագածոտնի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Աշտարակ, ք. Ապարան, ք. Թալին),
8) Արարատի մարզ – սեպտեմբերի 17-20-ը (ք. Արտաշատ, ք. Արարատ, ք. Մասիս, ք. Վեդի),
9) Սյունիքի մարզ – սեպտեմբերի 19-23-ը (ք. Կապան, ք. Գորիս, ք. Սիսիան, ք. Քաջարան, ք. Մեղրի),
10) Վայոց ձորի մարզ – սեպտեմբերի 22-26-ը (ք. Եղեգնաձոր, ք. Վայք, ք. Ջերմուկ),
11) Արցախ – սեպտեմբերի 18-21-ը (ք. Ստեփանակերտ, ք․ Ասկերան):

Փառատոնի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովը կընտրի 1-3-րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով: Պարգևատրվելու են նաև առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP