Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

22:54 25.01.2021

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան եւ դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա նաև Եվրոպայի Խորհրդին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ես չեմ խոսելու արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի պարտության մասին։ Դա մենք քննարկելու ենք մեր երկրում եւ բոլոր մեղավորների դատավճիռները հնչելու են մեր երկրում։ Այսօր ես խոսելու եմ հումանիտար այն ճգնաժամի մասին, որն արդյունք էր Ադրբեջանի հրահրած նախադեպը չունեցող պատերազմի։

Ադրբեջանը, ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգավմամբ սեպտեմբերի 27-ին սկսեց պատերազմ, որն աննախադեպ էր միազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործմամբ, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների եւ մշակութային օբյեկտների հստակ թիրախավորմամբ, քիմիական զենքի օգտագործմամբ, աննախադեպ էր ռազմագերիների հանդեպ անմարդկային դաժանությամբ։

Ես կարող եմ հիմա, հենց այս պահին ձեզ ցուցադրել կադրեր, որոնք վերցված են հենց ադրբեջանական մեդիա ռեսուրսներից, թե ինչպիսի կտտանքների եւ նվաստացումների են ենթարկում մեր գերեվարված զինվորներին, բայց ես ձեր հանդեպ այդքան դաժան չեմ լինի եւ կխնայեմ ձեզ։ Սակայն, ես հարց ունեմ ձեզ, հարգելի գործընկերներ, ձեզանից որեւէ մեկը փորձե՞լ է իրեն պատկերացնել այն զինվորի ծնողի փոխարեն, ում որդուն գլխատում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչներն ու գլխատված որդու նկարն ուղարկում մերձավորներին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում մի քանի տասնյակ հազար արցախահայեր տեղահանվեցին իրենց բնակավայրերից, եւ ի՞նչ է սա, եթե ոչ հումանիտար աղետ։ Այն, ինչ այս պատերազմում արեց Ալիեւ-Էրդողան երկյակը, միջազգային բոլոր իրավավակարգավորումներով հստակ ռազմական հանցագործություն է եւ պիտի ճանաչվի այդպիսին։ Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով իր երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարեց, որ նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ։

Այս կարգի անմեղսունակ հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմյան մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները:

Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան եւ դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։ Ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանը հետեւողականորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնում նրանց իրական թիվը, այս ողջ ընթացքում շարունակվում են գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը:

Ես խնդրում եմ Եվրոպայի Խորհրդին՝ օգտագործել իր մանդատն ու անել առավելագույնը՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Մի պահ ձեզ պատկերացրեք այն հայ մոր փոխարեն, ով այս ամիսներին դժոխքի միջով է անցնում՝ փնտրելով ու սպասելով իր որդուն։ Այսօր իմ միակ խնդրանքը ձեզ դա է։ Եթե խոսում ենք այս պատերազմի հումանիտար հետեւանքների մասին, ապա օգնեք վերադարձնել մեր զինվորներին։ Ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից։ Ադրբեջանական գերության մեջ յուրաքանչյուր օրը նվազեցնում է ողջ մնալու հայ զինվորի շանսը, որովհետեւ մենք գործ ունենք դահիճ եւ մարդասպան պետության հետ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP