23:22 30.01.2021
Ցյուրիխի համալսարանի նյարդաբանները պրոֆեսիոնալ երաժիշտների ուղեղում հայտնաբերել են եզակի հատկանշական կապեր երաժշտական լսողության համար պատասխանատու հատվածի և ուղեղի այլ հատվածների միջև, հաղորդում է TASS գործակալությունը։ Մասնագետները վերլուծել են 3 խմբի բաժանված 153 կամավորի:
Առաջին խմբում ընդգրկվել են կատարյալ լսողություն ունեցող երաժիշտներ, երկրորդում՝ առանց կատարյալ լսողության մարդիկ, իսկ երրորդ խումբը եղել է հսկիչ խումբ (այլ մասնագիտությունների տեր մարդիկ՝ առանց երաժշտական լսողության):
Կամավորների ուղեղի վիճակը հետազոտվել է ՄՌՏ-ի միջոցով՝ բացահայտելով ուղեղի հատվածների միջև հատկանշական կապերը և նեյրոնային ակտիվության սխեմաները:
Պարզվել է, որ արհեստավարժ երաժիշտները, անկախ լսողության որակից, ունեն ընդհանուր ուղեղի կառուցվածքի և դրա առանձին հատվածների, ինչպես նաև ուղեղի գոտիների ակտիվության բնույթի առանձնահատկություններ: Նախ՝ երաժիշտների մոտ հայտնաբերվել է արտասվոր լավ ֆունկցիոնալ կապ ուղեղի տարբեր կիսագնդերում և ամբողջ հատվածներում գտնվող նեյրոնների շղթաների միջև:
Օրինակ ՝ լսողական կեղևը լավ սինքրոնացված է եղել ինչպես գլխուղեղի սպիտակ նյութի, այնպես էլ բարդ տեղեկատվության մշակման համար պատասխանատու որոշ հատվածների հետ: Նկարագրված առանձնահատկություններն առավել ցայտուն են եղել այն մարդկանց մոտ, ովքեր մանկուց զբաղվել են երաժշտությամբ: Ըստ նյարդաբանների՝ գլխավորը երաժշտության դասերի կանոնավորությունն է:
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...