14:26 23.01.2018
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի զեկույցները լսելուց հետո հարցրեց՝ եթե այդքան ամեն ինչ լավ է, ինչու ենք հավաքվել այստեղ:
«Եթե չենք զիջում մեր հարևան երկրներին բոլոր ցուցանիշներով, չենք զիջում Վրաստանին, Ադրբեջանին, ավելորդ չե՞նք հավաքվել, եթե վերահսկելի է գնաճը, եթե սարսափելի չէ այդքան: Ուրեմն մեզ ի՞նչն է մտահոգում: Եկեք ամեն ինչ թողնենք ու ժողովրդին էլ բացատրենք, որ ամեն ինչ լավ է, գնաճի խնդիր չկա: Պարզվում է՝ բավարար չէ, որ դուք բենզինի գինը բարձրացրիք, հիմա նորից 20 դրամով թանկացել է: Հիմա ո՞նց հասկանանք, որ գնաճը վերահսկելի է»,- ասաց պատգամավորը:
Արամ Սարգսյանը նաև հարցրեց՝ եթե այլ երկրների գնաճի մակարդակների հետ մերը համեմատելի է, ապա որքանով են համեմատելի աշխատավարձերի, թոշակների, նպաստների մակարդակները:
«Դուք ինքներդ եք հայտարարել, որ Հայաստանում 250 հազար աղքատ ընտանիք կա: Այս գնաճը չի՞ ազդում այդ ընտանիքների վրա: Գոնե այնպես բացատրեք, որ հասկանանք՝ ուզում եք մեղմել վիճակը, ոչ թե ասեք՝ ամեն ինչ լավ է, հիանալի է, ապրում ենք Շվեյցարիայում»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...