Ղարաբաղում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը կսկսի աշխատել հունվարի 30-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Ղարաբաղում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը կսկսի աշխատել հունվարի 30-ից

16:25 29.01.2021

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը Աղդամի տարածաշրջանում աշխատանքները կսկսի հունվարի 30-ից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

Կենտրոնում կաշխատեն 60 ռուս և 60 թուրք զինծառայողներ: Մոնիթորինգ կիրականացվի՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործմամբ:

Դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման շրջանակներում թուրքական կողմը Ադրբեջան է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչ:

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը Աղդամում ստեղծելու մասին, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 4-10-ը

16:06 11.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 4-10-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 4-10-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.59 մ (10.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 […] ...

Պուտինը Փաշինյանին պատմել է Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների մասին

16:00 11.08.2025

Պուտինը Փաշինյանին պատմել է Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների մասին

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ իր զրույցի արդյունքների և Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը  խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Ալյասկայում Դոնալդ […] ...

Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում Սյունիքում

15:51 11.08.2025

Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում Սյունիքում

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 6-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Որոտան գետի ափին նկատել է պարկ և պայուսակ, որոնց մեջ զենք-զինամթերք կա։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը և մարզի պարեկները պարկում և պայուսակում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացանի փող, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 378 […] ...

Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

15:43 11.08.2025

Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանոյի» կազմում երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել: Արգենտինայի Սուպերլիգայի «Բանֆիլդի» դեմ չորրորդ տուրի տնային խաղի 48-րդ րոպեին Սելարայանը հաշիվը դարձրել է 2-0: Խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: «Բանֆիլդի» պահեստային խաղացողների կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան […] ...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը

15:38 11.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, […] ...

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

15:29 11.08.2025

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...

BACK_TO_TOP