Ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը. պարզաբանումներ գյուղատնտեսության նախարարից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+18.09 oC

Ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը. պարզաբանումներ գյուղատնտեսության նախարարից

14:55 23.01.2018

Ազգային ժողովում գնաճը մեղմելու հնարավորությունների մասին լսումների ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ կարտոֆիլի թանկացումը կապված է  արտահանման հետ: Նախարարը բացատրեց, որ նոր Հարկային օրենսգրքով սերմերի գնի 1 տոկոսանոց թանկացումը ոչ մի կերպ չի կարող ազդել կարտոֆիլի թանկացման վրա, քանի որ սերմի արժեքի մեջ այդ թանկացումը կազմելու է ընդամենը 3-3,5 դրամ, իսկ կարտոֆիլի բերքի վրա ընդհանրապես չի ազդելու:

«Այսօրվա կարտոֆիլագործությունը Հայաստանում և հիմնականում գյուղատնտեսությունը շատ ցածր մակարդակի է, զարգացած չէ և չկիրառելով բարձր տեխնոլոգիաներև ճիշտ ագրոտեխնիկական միջոցներ՝ դրանք միշտ կլինեն կա՛մ թանկ, կա՛մ անորակ»,- ասաց ՀՀ գյուղնախարարը:

Նա  նաև ասաց, թե վերլուծությունները թույլ են տալիս պնդել՝ պարարտանյութի, դիզվառելիքի սուբսիդավորումը կարող է իջեցնել ծախսերը, բայց թույլ չի տալիս բարձրացնել արդյունավետությունը:

«Պարարտանյութի հետ կապված՝ այո՛, մենք հայտարարել ենք, որ չենք սուբսիդավորելու, որովհետև անցյալ տարի սուբսիդավորումը կազմել էր ընդամենը 5000 դրամ 1 հա-ի համար, որը, կարծում ենք, ոչ մի օգուտ չի կարող տալ արդյունավետությունը բարձրացնելու կամ գինը իջեցնելու համար: Հետևաբար, մենք հանել ենք այդ ծրագիրն ու փոխարինել այլ ծրագրերով: Մենք մեր ձեռքը չենք քաշում պարարտանյութի շուկայից, հետևելու ենք, որ շուկան կայանա նաև մասնավոր ներդրողների միջոցով»,- ասաց Իգնատի Առաքելյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

23:20 28.04.2024

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է Արևմուտքը, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Ռուսաստանի հետ մրցակցային գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է արևմտյան երկրները»,- նախարարի խոսքերն է մեջբերում բրիտանական Financial Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Թուրքիային բնական գազի ամենամեծ մատակարարը, որն […] ...

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

16:14 28.04.2024

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ […] ...

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

23:42 27.04.2024

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […] ...

Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը

17:17 26.04.2024

Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը։ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, 2024 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ […] ...

Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

15:15 26.04.2024

Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում: «Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: Խոսքը վերաբերում է տեխզննման ժամանակ կիրառվող կանոններին: Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ արդյոք այդ անձը տվյալ մեքենայի գույքահարկի գծով պարտավորություններ ունի՞, թե՝ […] ...

Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար

13:58 26.04.2024

Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի եւ […] ...

BACK_TO_TOP