Տրանսպորտը չի թանկանա՝ չնայած վառելիքը թանկացավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Տրանսպորտը չի թանկանա՝ չնայած վառելիքը թանկացավ

17:11 23.01.2018

Արդյոք գնաճը կարող է շղթայական էֆեկտով հանգեցնել այլ ապրանքների ու նաև տրանսպորտի թանկացմանը. խորհրդարանական լսումների ժամանակ կապի, տրանսպորտի և ՏՏ փոխնախարար Արման Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ՝ ոչ։ 

Փոխնախարարարը  պարզաբանել է, որ ներկայումս միջմարզային երթուղային ցանցում շահագործվում է 175 ավտոբուս և 535 միկրոավտոբուս,ավտոբուսների 65 տոկոսը և միկրոավտոբուսներից 82 տոկոսը շահագործվում են բնական գազով, իսկ համապատասխանաբար ավտոբուսների 35 տոկոսը և միկրոավտոբուսների 18 տոկոսը շահագործվում են դիզվառելիքով: Նա նաև նշել է, որ  իրենց կողմից իրականացվել է միջմարզային երթուղիներում համեմատական հաշվարկ՝ փոխադրամիջոցների գազի վառելիքի և դիզվառելիքի հարկային օրենսդրության փոփոխությունների համադրությամբ։

«Հաշվի են առնվել ինքնարժեքի վրա ազդող այնպիսի գործոններ, ինչպիսիք են վառելիքի և քսայուղի ծախսերը, պահեստամասերի մաշվածությունը, հարկային և այլ պարտադիր վճարները, աշխատավարձերը և այլն։ Արդյունքում, գազով շահագործվող ավտոբուսային փոխադրումների գները 1 ուղևորի հաշվարկով կնվազեն 8 դրամով, միկրոավտուբուսային փոխադրումների գները՝ 3 դրամով: Դիզվառելիքով շահագործվող ավտոբուսների դեպքում նվազումը կկազմի 10 դրամ, միկրոավտոբուսների համար՝ 1 դրամ», – ասել է փոխնախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

13:22 23.05.2025

«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է As-ը։ Բրազիլացին «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել։ 18-ամյա ֆուտբոլիստը մայիսի 21-ի մարզումն անավարտ է թողել ցավերի պատճառով։ Նա բուժզննում է անցել, որը հաստատել է աջ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքը։ Երիտասարդ խաղացողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2 […] ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

13:11 23.05.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես […] ...

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

13:00 23.05.2025

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

12:50 23.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

Մայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:37 23.05.2025

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

BACK_TO_TOP