ԱՄՆ-ում ներկայացվել է առանց վարորդի էլեկտրական ավտոբուս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ-ում ներկայացվել է առանց վարորդի էլեկտրական ավտոբուս

20:39 02.02.2021

ԱՄՆ-ում New Flyer ընկերությունը ներկայացրել է իր Xcelsior AV ավտոմատացված ավտոբուսը: Հայտնում է Daily Mail- ը:

Դրա չափը հասնում է գրեթե 12,5 մետրի: Այն կարող է տեղավորել 40 մարդու, կա նաև լրացուցիչ տարածք կանգնած ուղևորների համար և երկու տեղ անվասայլակների համար:

Ըստ մշակողների՝ ավտոբուսը կարող է ինքնուրույն շարժվել որոշակի տարածքում: Գովազդային հոլովակում Xcelsior-ի ղեկին մարդ է նստած, բայց չի դիպչում դրան:

AutoDrive տեխնոլոգիան՝ շրջապատող տարածության 360 աստիճանի 3D մոդելի ստեղծման համար, օգտագործելով լիդարներ, ռադարներ և տեսախցիկներ, հայտնաբերում է հետիոտներին, այլ տրանսպորտային միջոցներին և խոչընդոտներ:

«Մենք մեր վրա ենք վերցրել ավտոմատացված տրանզիտային ավտոբուսի կառուցման պարտականությունը, և հինգ տարվա ընթացքում ստեղծել ենք ոլորտը փոխող տրանսպորտային միջոց։ Տեխնոլոգիան իրական է, և այն այստեղ է», – ասել է New Flyer- ի նախագահ Քրիս Ստոդարտը:

Ավտոբուսն օգտագործում է ինքնակառավարման տեխնոլոգիա, որը արտոնագրվել է Robotic Research- ի կողմից՝ շրջակա միջավայրը քարտեզագրելու, մշակելու և դրա նավիդացիայի համար: Xcelsior- ը կարող է նաև տվյալների փոխանակում կատարել այլ խելացի մեքենաների և ենթակառուցվածքների հետ, ինչպիսիք են լուսացույցերը կամ հետիոտնային ազդանշանները: Դոկինգի տեխնոլոգիան թույլ է տալիս Xcelsior- ին 10 սանտիմետր հեռավորության վրա մոտենալ եզրաքարին՝ կանգնելու և ուղևորներ վերցնելու համար:

New Flyer- ն արդեն սկսել է փորձնական ծրագիր Քոնեքթիքութի տրանսպորտի նախարարության հետ, որի շրջանակում Xcelsior- ը ուղևորներ է տանում Նոր Բրիտանիայի և Հարթֆորդի միջև տարանցիկ հատուկ երթուղով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

19:29 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

19:22 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

19:18 11.08.2025

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

Ըստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...

BACK_TO_TOP