00:07 04.02.2021
Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 3-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկվել են փետրվարի 4-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, ի թիվս այլ օրինագծերի, հերթական նիստում կշարունակվի «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումը (առաջին ընթերցում):
Նիստի օրակարգում ընդգրկված են նաև ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցը,հարկային ոլորտին վերաբերող օրինափաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:
Նախատեսված են նաև պատգամավորական հայտարարություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա փետրվարիի 4-ին՝ ժամը 11:00-ին:
11:15 11.08.2025
Արտառոց դեպք՝ Հայաստանի մարզերից մեկում. ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԵրեկ՝ օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […] ...
11:10 11.08.2025
Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայություններըԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական և […] ...
10:58 11.08.2025
Ավստրալիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասինԱվստրալիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինը որպես պետություն, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը», – ասել է վարչապետը, ըստ Sydney Morning Herald-ի։ Ալբանեզեն հավելել է, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը այն պայմանով, որ երկիրը կատարի Պաղեստինի ազգային վարչության կողմից հայտարարված պարտավորությունները, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […] ...
10:46 11.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 16 շինություն է փլուզվել․ մեկ մարդ զոհվել էԹուրքիայի Բալիկեսիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են. 16 շինություն փլուզվել է, մեկ մարդ մահացել է, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ փլուզվել է 16 շենք, որոնցից միայն չորսն էին մշտապես բնակեցված։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ […] ...
10:35 11.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:25 11.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...