11:44 08.02.2021
2021 թվականի փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 735 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 335-ով:
Անցած 7 օրերի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ դեպք չի արձանագրվել, փոխարենն ավելացել է հրդեհների մասին կանչերը:
Փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հրդեհի մասին 16 դեպք: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 8-ով: Հրդեհները հիմնականում բռնկվել են բաց տարածքում, չոր խոտածածկույթում կամ աղբակույտերում: Սոցիալ-կենցաղային շինությունում գրանցվել է մեկ դեպք,ևս մեկը՝ բնակելի տարածում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ջոկատները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Տուժածներ չկան:
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Halo Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորական ջոկատները ամենօրյա աշխատանքով շարունակում են Հանրապետության տարածքը մաքրել պատերազմի հետքերից:
Անցած շաբաթվա ընթացքում զենք-զինամերքի մասով ահազանգման կենտրոնում գրանցվել է 45 կանչ: Չպայթած և վտանգ ներկայացնող զինատեսակների հայտնաբերման, պահեստավորման կամ ոչնչացման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա ամիսներին:
Նշենք, որ բնակավայրերում այդ աշխատանքները հիմնականում ավարտված են: Ինժեներահետախուզական գործընթացն այժմ շարունակվում է լեռնաանտառային գոտիներում, արոտավայրերում և գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերում:
Ստացվել է կենցաղային 20 կանչ: Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթափոխերի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են նաև հոգեբանական և անհատական խորհրդատվություններ:
Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են զոհված կամ անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1357 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձանց մարմիններ են:
08:30 11.08.2025
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունները անկայունություն են առաջացնում տարածաշրջանում․ KCNAԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ «Ուլչի ազատության վահան» զորավարժությունները վատթարացնում են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Նո Գվանգ Չոլը, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Ավելի վաղ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ օգոստոսի 18-28-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ, որոնց կեսը հետաձգվել է մինչև սեպտեմբեր։ ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարը ուշադրություն […] ...
08:20 11.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:13 11.08.2025
Հրդեհ Նորակերտ գյուղումՕգոստոսի 10-ին, ժամը 22։54-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ օգոստոսի 11-ին, ժամը 00:20-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 120 […] ...
08:05 11.08.2025
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կան տուժածներ և մեկ զոհՕգոստոսի 10-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «Opel», «Chevrolet», «Mitsubishi» […] ...
08:00 11.08.2025
Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում. Նազելի ԲաղդասարյանՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։ Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը և փնտրում լուծումներ։ […] ...
23:59 10.08.2025
Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ ՓեզեշքիանԱնհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...