Հավանության է արժանացել Հայաստանի թվայնացման ռազմավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Հավանության է արժանացել Հայաստանի թվայնացման ռազմավարությունը

16:57 11.02.2021

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին: Ինչպես նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, մինչև 2025 թվականը առաջին փուլի միջոցառումների շրջանակում նախատեսվում է թվայնացման գործընթացների ստանդարտների տեղայնացում, կիբերանվտանգության միջազգային ստանդարտների տեղայնացում և այլն: Ռազմավարության իրականացման արդյունքում, մասնավորապես, գյուղական համայնքներում կավելանա բարձրորակ ինտերնետի հասանելիությունը՝ դառնալով 80 տոկոս ներկայիս 40 տոկոսի փոխարեն, ՀՀ–ում շուրջ 300 տեսակի ծառայություններ ու 150 լիցենզիաներ հնարավոր կլինի ստանալ առցանց եղանակով։

«Մինչև 2025-ը կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական տեղական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։ Իրավաբանական անձանց ու ՏԻՄ-ի հետ հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը բացառելու է քաղաքացուց տեղեկություններ ու փաստաթղթեր պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթերն արդեն առկա են էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում»,- ասել է Հակոբ Արշակյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ առաջիկայում նաև տուգանք է սահմանվելու քաղաքացուց նույն տվյալը պահանջելու համար։ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև այն ծրագրերին, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են: Մասնավորապես, պետական և համայնքային շուրջ 400 ծառայություններից օգտվելու համար մինչև 2022-ը մշակվելու են հեռախոսային հավելվածներ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման ոլորտի նոր ծառայությունների վերաբերյալ պատշաճ իրազեկման անհրաժեշտությունը. «Մենք ունենք թվային պլատֆորմներ, որտեղ կամ պետությունը, կամ մասնավոր հատվածը միջոցներ են ներդրել, ստեղծել, բայց այդ ծառայություններից օգտվողների քանակը մեծ չէ: Կրկին բոլորիս ուշադրությունն ուզում եմ հրավիրել իրազեկման վրա, որպեսզի մարդիկ ոչ միայն իմանան, որ այդպիսի հնարավորություն կա, այլ իմանան, թե ինչ պետք է անեն այդ հնարավորություններից օգտվելու համար»:

Վարչապետը հանձնարարել է պատրաստել տեղեկանք՝ անցած տարվա ընթացքում թվայնացված բոլոր հարթակների օգտագործման ծավալների ցուցանիշի վերաբերյալ. «Աշխարհում այս առումով հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում, և չի կարելի ուղղակի հետ մնալ այդ պրոցեսներից: Թվայնացման այն տեմպերը, որ մենք ունենք այսօր, անկեղծ ասած, ինձ չեն գոհացնում: Սա սկզբունքային կարևոր հարց է և հույս ունեմ, որ այս ռազմավարության ընդունումն էականորեն և շոշափելիորեն տեմպը կփոխի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 23.07.2025

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

21:25 23.07.2025

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...

BACK_TO_TOP