17:00 11.02.2021
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար հատկացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման հիման վրա կազմակերպված դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչված տնտեսավարող սուբյեկտներին` ՏՏ ոլորտի պրոդուկտ ստեղծող ընկերություններին, դրամաշնորհի տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:
Հիմնավորման համաձայն՝ միջոցառմանը վերաբաշխման միջոցով հատկացվել էր 888 մլն դրամ, որից հետո հատկացվել է ևս լրացուցիչ 217,9 մլն դրամ՝ հաշվի առնելով փաստացի հաղթողների թվաքանակը և տրամադրվող դրամաշնորհների չափը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պատճառով, հաղթող կազմակերպությունների հետ պայմանագրեր չկնքվեցին և միջոցառման համար նախատեսված 1,1 մլրդ դրամը կառավարության համապատասխան որոշմամբ ամբողջությամբ կրճատվել և ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Ինչպես նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, մրցույթին մասնակցել է 330 ընկերություն, որից հաղթել է 64-ը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում որոշակի հնարավորություններ են ստեղծվել նախարարության բյուջեում վերաբաշխում իրականացնելու և միջոցառումն ավարտին հասցնելու համար: Ըստ նրա՝ ստարտափ ընկերությունները նախորդ տարվա ընթացքում 50 միլիոն դոլարից ավելի ներդրում են ներգրավել Հայաստան, ինչը լուրջ ցուցանիշ է: «ՏՏ ոլորտում նույնպես կայուն աճ է եղել. ստեղծվել են 3400-ից ավելի աշխատատեղեր, 22 տոկոսով աճել է աշխատատեղերի թիվը, ինչը նշանակում է, որ աշխատավարձերի կտրուկ տատանումներ չեն եղել: Կարծում եմ՝ նաև կորոնավիրուսով է սա պայմանավորված: Այս պահին 18400 աշխատակիցներ կան ոլորտում, և 192 նոր ընկերություններ պետության կողմից հարկային արտոնագիր են ստացել»,- ասել է Հակոբ Արշակյանը:
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...