17:44 11.02.2021
ՊԵԿ-ում մեկնարկել են հարկ վճարողների հետ հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ պաշտոնական կայքը: Հանդիպումների նպատակն է պարզաբանումներ տալ հարկ վճարողների հարցերին, քննարկել տարբեր ոլորտներում առկա հարկային և մաքսային խնդիրները։
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում հարկ վճարողների տարբեր խմբերին ներկայացրել են համապատասխան ոլորտում հանդիպող ռիսկերը, հարկային պլանավորման հնարավոր չարաշահման ի հայտ եկած (դրսևորված) երևույթները, օրենսդրական հիմնական փոփոխությունները։
ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանը նշել է, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվել են վերլուծություններ, այնուհետև նաև խորը ուսումնասիրություններ ռիսկերի գնահատման համար։ Ըստ Հարությունյանի՝ այս հանդիպումների նպատակն է քննարկել դրանք, ինչպես նաև լիարժեք պատասխաններ ու պարզաբանումներ տալ հարկ վճարողների հարցերին։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի խոսքերով՝ նախորդ տարի ՊԵԿ-ում տեղի են ունեցել լուրջ կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվել է հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը։ Արդյունքում՝ ՊԵԿ-ը կարողանում է օպերատիվ գործողություններ կատարել հստակ տեղեկատվության հիման վրա և իրականացնել անհրաժեշտ վերահսկող միջոցառումներ։ Չարխիֆալակյանը նշել է, որ ՊԵԿ-ի կողմից նախաձեռնվող նման քննարկումները նպատակ ունեն ավելի ամրապնդել պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները և ապահովել թափանցիկ, հաշվետվողական հարկային ու մաքսային քաղաքականություն։
Նման հանդիպումների առանցքում ՊԵԿ նախագահի հանձնարարականն է, որով խնդիր է դրվել հարկ վճարողներին ժամանակին և պարբերաբար իրազեկել, թե՛ հարկային և մաքսային ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններին, թե՛ առաջիկա նախագծերին։
22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...