Ստեղծվել է մարմնի ջերմությունն օգտագործող լիցքավորող սարք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Ստեղծվել է մարմնի ջերմությունն օգտագործող լիցքավորող սարք

23:50 14.02.2021

Չինաստանի և ԱՄՆ-ի գիտնականները ստեղծել են մատչելի, փոքր սարք, որը մարդու մարմնի բնական ջերմությունը վերածում է էլեկտրական էներգիայի: Այն կարելի է կրել որպես մատանի, ապարանջան կամ ցանկացած այլ աքսեսուար, որը դիպչում է մաշկին։ Դրա հզորությունը բավարար է էլեկտրոնային ժամացույցի կամ ֆիտնես-տրեկերի լիցքավորման համար: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ մշակված սարքը նկարագրված է Science Advances ամսագրում:

Նոր սարքը ճկուն է, վնասվելու դեպքում կարող է ինքնուրույն վերականգնվել, ամբողջովին վերամշակվում է և չի պահանջում լիցքավորում էլեկտրական հոսանքից: Այն իրենից ներկայացնում է փոքրիկ ջերմաէլեկտրական գեներատոր, որն օգտագործում է մարդու մարմինը որպես կենսաբանական ակումուլյատոր:

Սարքը կարող է ստեղծել մոտ մեկ վոլտ էներգիա մաշկի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի համար: Հեղինակների գնահատմամբ՝ եթե արագ քայլող մարդը սարքը կրի ապարանջանի տեսքով, ապա ջերմագեներատորը կարող է առաջացնել մոտ 5 վոլտ էլեկտրականություն՝ ավելի, քան շատ ժամացույցների մարտկոցների դեպքում:

Ջերմաէլեկտրական գեներատորները գտնվում են մարմի հետ սերտ կապի մեջ, և երբ մարդը վազում կամ վարժություններ է կատարում, սարքն օգտագործում է այն ջերմությունը, որը սովորաբար տարածվում է օդում։

Սարքի հիմքում ընկած է էլաստիկ պոլիիմին նյութը, որում ներկառուցված են բարակ ջերմաէլեկտրական չիպեր՝ միացած հեղուկ մետաղական լարերով։ Ավելի շատ բլոկներ ավելացնելով՝ կարելի է հեշտությամբ ավելացնել սարքի հզորությունը։ Հեղինակները սարքի դիզայնը համեմատում են մանկական Lego կոնստրուկցիայի հետ:

Նոր սարքերը չափազանց դիմացկուն են արտաքին ազդեցությունների նկատմամբ և ինքնավերականգնվում են, ինչպես կենսաբանական հյուսվածքը: Օրինակ, եթե ապարանջանի տեսքով ջերմագեներատորը կոտրվում է, բավական է պարզապես պատռված ծայրերը միացնել իրար և ուժեղ սեղմել, որպեսզի դրանք նորից «ներաճեն»:

Եվ երբ սարքի օգտագործման ժամկետն ավարտվում է, այն կարելի է թաթախել հատուկ լուծույթի մեջ, որի մեջ կլուծվի պոլիիմինը, իսկ գեներատորային բլոկները կարող են կրկին օգտագործվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակ

20:23 11.08.2025

Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

20:18 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

20:11 11.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

BACK_TO_TOP