11:11 03.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի՝
10։00-16։00 Ֆուչիկի 1-ին նրբ․ 1, 3, 5, 7, 9, 11; 2-րդ նրբ․ 1, 2, 3 շենքերը, Լուկաշին և Զոհրապի փողոցները,
10։30-16։30 Ավան՝ Իսահակյան թաղ. 1/3, 2/1, 2/2, 2/3, 4, 45 շենքերը, Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3, 46 շենքերը, Քուչակ թաղ. 47 շենքը, թիվ 170 դպրոցը, թիվ 3 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
11։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 19 շենքի 1-6 մուտքեր,
Արարատի մարզի՝
10։00-13։00 Եղեգնավան գյուղը մասնակի,
10։30-13։00 Մխչյան գյուղը մասնակի,
10։00-16։00 Լանջառ գյուղը մասնակի, Գոռավան գյուղը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
11։00-15։00 Նշավան գյուղը մասնակի,
13։30-16։00 Ջրաշեն գյուղը մասնակի,
Կոտայքի մարզի՝
11։00-13։00 Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանը, «Արարատբանկ», «ՎՏԲ Հայաստանբանկ», «Պրոմեթեյբանկ» ընկերությունները, հարակից արտադրական տարածքները և ոչ բնակիչ-բաժանորդները, Բալահովիտ գյուղը մասնակի, «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնը մասնակի, հարակից արտադրական տարածքները և ոչ բնակիչ-բաժանորդները,
11։00-16։00 Ակունք գյուղը մասնակի։
Գեղարքունիքի մարզի՝
10։00-11։30 Վարդենիկ գյուղը մասնակի, հարակից արտադրական տարածքները և ոչ բնակիչ-բաժանորդները,
11։00-13։00 Նորատուս գյուղը, «Ատոմաշեն» ՍՊԸ-ն, Սևան-Մարտունի մայրուղին, Գավառ քաղաքին հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Վիվասել ՄՏՍ», «ԱրմենՏել», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայանները, հարակից արտադրական տարածքները և ոչ բնակիչ-բաժանորդները,
12։00-16։30 Սևան քաղաքի 1, 2, 3, 4, 5 միկրոթաղամասերը, Սայաթ-Նովա փ. 13-26, Աբովյան փ. 1-15, Նաիրյան փ. 180-186, Սարգիս Սևանեցի փ. 2-4, Գործարանային փ. 6 բազմաբնակարան շենքերը, Չարենցի փ. 170-238 առանձնատները, Հայփոստը, Ծխախոտի գործարանը, Մեդունի ուսումնաարտադրական բազան, թիվ 1-ին միկրոյի հացի գործարանը, հարակից արտադրական տարածքները և ոչ բնակիչ-բաժանորդները,
Շիրակի մարզի՝
10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Լեռնագյուղ համայնքը, Անիի տարածաշրջանի Հայկաձոր համայնքի 3, 4 փողոցները,
Սյունիքի մարզի՝
09:15-10:45 Քաջարան քաղաքի Խանջյան փ. 2, 2Ա, 3, 3Ա շենքերը,
11:00-16:00 Բռնակոթ և Շաքի գյուղերը մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
19:00 28.06.2025
Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել էԳազայի հատվածում երեխաների թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի՝ անցակետերի շարունակական շրջափակման և մանկական սննդի արգելքի ֆոնին, շաբաթ օրը հայտարարել են տեղական իշխանությունները։ «Գազայի կառավարության մամուլի ծառայությունը խորը մտահոգություն է հայտնում, որ երեխաների մոտ սուր թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի, քանի որ իսրայելական օկուպացիան շարունակում է փակել անցակետերը և կանխել մանկական սննդի […] ...
18:51 28.06.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...
18:45 28.06.2025
Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունիԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...