2021թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով տեսչական մարմնին վերապահված մի շարք նոր լիազորություններ․ԱԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

2021թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով տեսչական մարմնին վերապահված մի շարք նոր լիազորություններ․ԱԱՏՄ

20:40 12.03.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ անցկացրել է սեմինար-խորհրդատվություն` «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է նախորդ տարի աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում իրականացված աշխատանքները, վիճակագրական տվյալներ։ Ինչպես նաև խոսել է Տեսչական մարմնի վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումներից, 2021 թվականից ուժի մեջ մտնող լիազորություններին ընդառաջ արված նախապատրաստական աշխատանքներից։
Տեսչական մարմնի ղեկավարը, մասնավորապես, տեղեկացրել է, որ կարևոր գործառույթներ են վերապահվում Տեսչական մարմնին և միջոցառումն անցկացվում է իրազեկման աշխատանքների համատեքստում։
Հիշեցնենք, որ 2021թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով Տեսչական մարմնին վերապահված մի շարք նոր լիազորություններ։ Իսկ մինչ այդ համավարակով պայմանավորված, Տեսչական մարմնի գործառույթներն օրենքով արդեն իսկ որոշակիորեն ընդլայնվել էին 2020 թվականի ապրիլին։
ԱԱՏՄ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը ներկայացրել է Աշխատանքային իրավունքի ոլորտում պետական վերահսկողությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։
ԱԱՏՄ Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետ Գարիկ Պողոսյանը ընդգծել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP