Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+32.09 oC

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները

21:08 15.03.2021

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոսին:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը», Ֆլորիան Զելլերի «Հայրը», Լի Այզեք Չունի «Մինարի», Դևիդ Ֆինչերի «Մանկ», Էմիրալդ Ֆեննելի «Խոստումնալից աղջիկը», Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», Շաքա Քինգի «Հուդան և սև մեսսիան» և Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» ֆիլմերը:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Էնթոնի Հոփքինսը («Հայրը»), Չեդվիք Բոուզմանը («Մա Ռեյնի. Բլյուզի մայրը»), Ռիզ Ահմեդը («Մետաղի ձայնը»), Գարի Օլդմենը («Մանկ») և Սթիվեն Յանը («Մինարի»):

«Լավագույն դերասանուհի» մրցանակի համար առաջադրվել են Ֆրենսիս Մաքդորմանդը («Քոչվորների երկիրը»), Վանեսա Կիրբին («Կնոջ մասեր»), Քերի Մալլիգանը («Խոստումնալից աղջիկը»), Վիոլա Դևիսը («Մա Ռեյնի. բլյուզի մայրը») և Անդրա Դեյը («ԱՄՆ-ն ընդդեմ Բիլլի Հոլիդեյի»):

Լավագույն ռեժիսոր դառնալու համար կպայքարեն Քլոե Չժաոն, Էմիրալդ Ֆեննելը, Լի Այզեք Չունը, Դևիդ Ֆինչերը և Թոմաս Վինթերբերգը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Սաշա Բարոն Կոեն, Դենիել Կալույան, Փոլ Ռաջին, Լաքիթ Սթենֆիլդը և Լեսլի Օդոմ-կրտսերը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են Օլիվիա Կոլմանը, Մարիա Բակալովան, Գլենն Քլոուզը, Ամանդա Սեյֆրիդը և Յուն Յո-ջոնը:

«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու ապրիլի 25-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրցի տղամարդը հողամասում կանեփ էր աճեցրել ու թմրանյութ պատրաստել

12:09 28.07.2025

Արմավիրցի տղամարդը հողամասում կանեփ էր աճեցրել ու թմրանյութ պատրաստել

Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը իր գոմի բակում և կից հողամասում ցանել և աճեցրել է կանեփ, ինչպես նաև պահում է դրանից պատրաստված թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է կանեփի 11 բույս և մոտ 20 գրամ մարիխուանայի նմանվող […] ...

SHANTNEWS

12:00 28.07.2025

SHANTNEWS

Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար

11:58 28.07.2025

Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով […] ...

«Աէրոֆլոտ»-ը տեխնիկական խափանման պատճառով չեղարկել է 42 չվերթ

11:52 28.07.2025

«Աէրոֆլոտ»-ը տեխնիկական խափանման պատճառով չեղարկել է 42 չվերթ

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է 42 չվերթ, այդ թվում՝ դեպի Կազան, Եկատերինբուրգ, Աստրախան, Գրոզնի, Երևան և այլ քաղաքներ։ Պատճառը տեղեկատվական համակարգերի հետ կապված խնդիրներն էին։ Չեղարկված չվերթների ուղևորներին խորհուրդ է տրվել իրենց ուղեբեռը վերցնել Շերեմետևո օդանավակայանի տոմսերի ընդունման գոտում: Ընկերությունը նաև խնդրել է ուղևորներին լքել օդանավակայանի շենքը՝ կուտակումներից խուսափելու համար:   ...

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

11:42 28.07.2025

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

11:26 28.07.2025

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...

BACK_TO_TOP