Քիմ Քարդաշյանն առաջին հարցազրույցն է տվել ամուսնալուծության լուրերի ֆոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Քիմ Քարդաշյանն առաջին հարցազրույցն է տվել ամուսնալուծության լուրերի ֆոնին

20:15 16.03.2021

Ռեալիթի շոուի աստղ, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը Good Morning Vogue – ին տված կարճ հարցազրույցում խոսել է անցյալ տարվա իր տպավորությունների մասին: Զրույցի տեսանյութը հայտնվել է ամերիկյան Vogue YouTube ալիքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սոցիալական ցանցերի 40-ամյա աստղն ու նրա ամուսինը՝ 43-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը ամուսնալուծվում են: Զույգը դեռ չի մեկնաբանել իր որոշումը, և ԶԼՄ-ները կարծում են, որ Քիմը որոշել է պահպանել աղմկահարույց բաժանման մանրամասները Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի վերջին սեզոնի համար:

Հարցազրույցում աստղը, ինչպես սպասվում էր, չի խոսել անձնական կյանքից, բայց շեշտել է, որ անցյալ տարին իր համար հեշտ չի եղել, և միևնույն ժամանակ լի է եղել բացահայտումներով:

«Կարծում եմ՝ այս տարին շատ մարդկանց համար բարդ էր, բայց նաև կարծում եմ, որ այս տարին մաքրեց մեզ և պարզապես հսկայական հնարավորություն էր մարդկանց համար ՝ սովորելու իսկապես երախտապարտ լինել հասարակ բաների համար: Կարծում եմ՝ շատերն արթնացել են, հասկացել, թե ում հետ են իրականում ուզում ժամանակ անցկացնել, ում են ուզում ներս թողնել իրենց տուն», – ասել է Քիմը:

Նրա խոսքով՝ 2020-ին ամենաանգնահատելին եղել է երեխաների հետ անցկացրած ժամանակը:

«Չնայած այն հանգամանքին, որ շատ դժվար տարի էր, այն նաև ուժերը վերականգնելու, նոր ունակություններ բացահայտելու ժամանակն էր, դա հնարավորություն էր շատ ժամանակ անցկացնելու ընտանիքի հետ: Եվ այն ժամանակը, որը ես կարողացա անցկացնել իմ երեխաների հետ, անգին է։ Սա, անխոս, դրական կողմն է», – ասել է Քարդաշյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

11:42 28.07.2025

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

11:26 28.07.2025

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

10:59 28.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

10:49 28.07.2025

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP