18:27 17.03.2021
Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Մենք՝ Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:
Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների՝ առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը»:
Վիկտորս Ավոտինչ – բանաստեղծ, հրապարակախոսԻնարա Բելինկայա – գրավաճառների ասոցիացիայի նախագահ, Jānis Roze ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր
Դանա Բիորկա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն
Ինգունա Ցեպիտե – գրող, հրատարակիչ
Դիանա Դիմզա Դիմմե – նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար
Ինա Դրուվիետե – Լատվիայի համալսարանի մանկավարժ
Անդրիս Ֆրեյբերգս – բեմադրող, մանկավարժ
Լաորիս Գունդարս – սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
Րաֆֆի Խարաջանյան – արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր
Ալվիս Հերմանիս – օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն
Նորա Իկստենա – գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
Իլզե Յաունալկսնե-Ռեդերե – լրագրող
Վիեստուրս Կայրիշ – ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր
Ռեզիյա Կալնինյա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր
Անդրիս Կալնոզոլս – գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան
Հայկ Կարապետյան – ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր
Ագրիտա Կիոպա – Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր
Մարինա Կոստենեցկայա – գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
Պետերիս Կռիլովս – կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
Ռոլանդս Կրոնլակս – Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ
Մայա Կուլե – բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր
Զիգմարս Լիեպինշ – կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)
Անդրա Մանֆելդե – գրող
Էվիյա Մարտինսոնե – օպերային երգիչ
Արթուրս Մասկատս – երգահան
Ագնեսե Մեյերե – լրագրող
Յուրիս Միլլերս – պրոդյուսեր
Յանիս Նորդս – ֆիլմի ռեժիսոր
Կարինե Պարոնյանց – նկարիչ
Կրիստինե Պաստերնակա – հագուստի դիզայներ
Գեորգս Պելեցիս – երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր
Յուրիս Պոշկուս – ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ
Ելենա Պրիվալովա – երգեհոնահար, երաժշտագետ
Այնարս Ռոզե – տնտեսագիտության դոկտոր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ
Կրիստիանս Ռոզենվալդս – հասարակայնության հետ կապերի մասնագետ
Այնարս Ռուբիկիս – դիրիժոր, «Կոմիշե օպեր» օպերային թատրոնի երաժշտական ղեկավար
Դավիս Սիմանիս – ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ
Օյարս Սպարիտիս – ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ
Ինգա Սպրինգե – լրագրող
Անդրիս Սպրուդս – Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն
Բաբկեն Ստեփանյան – նկարիչ
Բայբա Ստրաուտմանե – լրագրող
Ռեյնիս Սուհանովս – բեմադրող, թատրոնի ռեժիսոր
Օլեգս Շապոշնիկովս – թատրոնի ռեժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն
Անդրեյս Շավրեյս – լրագրող
Գատիս Շմիտս – կինոյի և թատրոնի ռեժիսոր
Խորեն Ստալբե – երգիչ
Լեոնս Տայվանս – Լատվիայի համալսարանի պրոֆեսոր
Սոնորա Վայցե- օպերային երգչուհի
Պետերիս Վասկս – երգահան
Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր
Դացե Վիգանտե – գրող
Մառա Զալիտե – գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...