11:48 18.03.2021
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումն ապահովելու նպատակով կիրականացվեն համակարգված, հասցեական և համալիր միջոցառումներ. միջազգային լավագույն փորձի հիման վրա կստեղծվեն անկախ կյանքի կենտրոններ, որոնք ծառայություններ կմատուցեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման վերաբերյալ նախագծին Կառավարությունն այսօր հավանություն է տվել։
Ըստ այդմ՝ անկախ կյանքի կենտրոններում զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման ծառայություններ և այլն։
Մատուցվելիք սոցիալական ծառայությունները կներառեն շահառուի կարիքների գնահատում, անկախ կյանքի հմտությունների ձևավորում, անձնական օգնականի, ուղեկցողի ծառայություն, խնամք, բնակարանների հարմարեցման խորհրդատվություն և աջակցություն, աջակցող տեխնոլոգիաների կարիքի գնահատում, տրամադրում և ուսուցում, հոգեբանի խորհրդատվություն և այլն։
Զբաղվածութան ապահովման ծառայությունների շրջանակում աշխատանք փնտրողներին կտրամադրվի խորհրդատվություն և մենթորինգ, կկազմակերպվի կարճաժամկետ մասնագիտական ուսուցումներ, ըստ անհրաժեշտության՝ գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցում և այլն։
Սոցիալական ձեռնարկատիրության խթանման շրջանակում կներդրվեն սոցիալական ձեռնարկատիրության նոր բիզնես մոդելներ՝ ըստ կարիքների գնահատման և շուկայի վերլուծության, աջակցություն կտրվի նաև սոցիալական ձեռնարկատիրության արտադրանքի իրացմանը, կայուն եկամուտ ապահովելուն, իսկ մարզական, մշակութային, համայնքային և այլ ծառայությունները կներառեն համայնքում առողջ ապրելակերպ վարելու նվազագույն պայմանների ապահովում, ունիվերսալ դիզայնի սկզբունքների ներդնում մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ։
Համալիր ծառայությունների մատուցումը դրական ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլ նաև նրանց ընտանիքների և հասարակության՝ «հաշմանդամության» որպես սոցիալական երևույթի ընկալման վերափոխման վրա:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...