18:40 20.03.2021
Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում անդրանիկ նիստով տրվել է Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը:
Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից:
Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրել է նախաձեռնության նպատակը և աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է հնարավորինս բազմազանել և ակտիվացնել միջազգային համագործակցությունը, մասնավորապես մշակույթի ոլորտում: «Մշակույթն այն հարթակն է, որի միջոցով տարբեր երկրների՝ մեծ և փոքր, մերձավոր և հեռավոր ժողովուրդների միջև ստեղծվում է ամենաարդյունավետ կամուրջը, որի վրա ձևավորվում են համագործակցությունը, փոխըմբռնումը և, ի վերջո, բարեկամությունը։ Մշակույթը դիվանագիտական գործիքակազմի մեջ թերևս ամենաարդյունավետ զենքն է։
Հայկական մշակույթը, հայկական արվեստ դարեր ի վեր ստեղծել և շարունակում են ստեղծել մնայուն արժեքներ։ Մեր մշակույթը մեր արվեստագետների միջոցով ստեղծել է մշակութային գործեր և արվեստի կոթողներ, որոնք հիրավի համարվում են համամարդկային մշակութային ժառանագության գոհարներ և ունեն կարևոր նշանակություն։
Մենք հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում, և մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն այսօր ավելի քան երբևէ պետք է շատ ակտիվացնի իր ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։ Մշակույթի միջոցով մենք պետք է նոր ըմբռնում, նոր հնչողություն տանք Հայաստանին միջազգային ասպարեզում: Կարծում եմ, որ բոլորը պետք է հավակնություն ունենան արվեստի, մշակույթի միջոցով հասնել այն նպատակին, որպեսզի Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվի որպես մեր տարածաշրջանի մշակութային կենտրոն։ Մենք դա կարող ենք անել»,- նշել է ԱԳ նախարարը:
Հանձնաժողովի պատվավոր նախագահ ընտրված մաեստրո Տիգրան Մանսուրյանը իր խոսքում, մասնավորապես, ընդգծել է. «Իրոք, որ շատ անսովոր իրադրություն է, երբ դիվանագիտություն և արվեստ բառերը գալիս են միավորվելու՝ իբրև մեկ ամբողջություն։ Ահա այդպիսի իրողության առջև ենք մենք բոլորս. երեկ մեր տանը մեր աշխատանքային հոգսերի մեջ էինք, հիմա պետք է նաև մտնենք դիվանագիտության աշխարհ։ Սա հրամայականն է այսօրվա իրողության, և ես ամբողջությամբ ողջունում եմ Արտաքին գործոց նախարարության այս աշխատանքային ծրագիրը և իր հետապնդած նպատակները։ Ի սրտե ողջունում եմ բոլորիս և վստահ եմ, որ մեր կարելին և, գուցե, ավելին պետք է ներդնենք այս ուղղությամբ՝ թե՛ անհատապես, և թե՛ բոլորով միասին»:
Ողջունելով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը՝ Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշել է. «Մեր մշակույթը, իսկապես, ամենակարևոր զենքն է եղել, և այսօր կարիքը ունի, որպեսզի այդ զենքը մենք գործածենք խաղաղ նպատակներով»:
Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի անդամները հանգամանալից անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին, նախաձեռնվելիք միջոցառումներին և հետագա ծրագրերին:
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...