23:35 03.07.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվան նվիրված ընդունելությանը։ Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև․
«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 242-ամյակի կապակցությամբ:
Անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաստատել են բարեկամության և գործընկերության սերտ հարաբերություններ: Մենք արձանագրել ենք բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ, որոնք հպարտության և ոգեշնչման աղբյուր են: Եվ դրանցից ամենաթարմն այս օրերին Վաշինգտոնի սրտում ընթացող Սմիթսոնյան հաստատության փառատոնն է, որը նվիրված է Հայաստանին:
Պարո՛ն դեսպան, Դուք ասացիք՝ որքան ոգևորություն է բերում այդ փառատոնը Միացյալ Նահանգների բարեկամների շրջանակներում, և իսկապես վստահ եմ, որ նրանցից շատերը կուզեն գալ Հայաստան, վայելել մեր հյուրասիրությունը և հյուրընկալությունն այստեղ՝ Հայաստանում:
Անկախությունից ի վեր Միացյալ Նահանգներն անգնահատելի աջակցություն են ցուցաբերել մեր երկրի ամենատարբեր ոլորտների զարգացմանը: Այսօր դրանցից կցանկանայի նշել Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանի խաղաղապահ կարողությունների ընդլայնմանը միտված ծրագրերը: Քաղաքական երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ կրում է մշտական և շարունակական բնույթ, և մեր նպատակն է էլ ավելի խորացնել այն:
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը և Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհուրդը կարևոր հարթակ են հանդիսացել մեր տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Եվ մենք ակնկալում ենք սերտ աշխատել դրանց առավել աշխուժացման, փոխգործակցության ընդլայնման, ներդրումների նոր հնարավորությունների բացահայտման, առկա ներուժի ողջ ծավալի օգտագործման ուղղությամբ:
Չեմ կարող գոհունակությամբ չնշել նաև այն մեծ ավանդը, որը հայ-ամերիկյան հարաբերություններում ունի ամերիկահայ համայնքը և որը բազմաթիվ տեսանելի և աներևույթ կամուրջներով իրար է կապում մեր երկրներն ու ժողովուրդները:
Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, ներդրած ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը:
Ձերդ Գերազանցություն,
Այստեղ գալիս Ձեր հայրենակիցներից մեկի կողմից արված մի միտք հիշեցի՝ «Կառավարությունը ստեղծվում է ընդհանուր բարիքի, պաշտպանության, ապահովության, բարգավաճման և մարդկանց երջանկության, այլ ոչ թե որևէ անհատի, ընտանիքի կամ մարդկանց խմբի շահույթի, պատվի կամ մասնավոր շահի համար: Հետևապես, միայն ժողովուրդն ունի անվիճելի, անօտարելի և անքակտելի իրավունք՝ հիմնելու կառավարություն, ինչպես նաև բարեփոխելու, վերափոխելու կամ հիմնովին փոխելու այն, երբ դա է պահանջում իրենց պաշտպանությունը, ապահովությունը, բարգավաճումը և երջանկությունը»: Սրանք ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկի՝ Ջոն Ադամսի խոսքերն են: Եվ այսօր դրանք շատ արդիական են: Ես կմեջբերեմ ԱՄՆ մեկ այլ նախագահի՝ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը, ով ասել է՝ կառավարությունը լուծում չէ, այլ խնդիր: Ուստի յուրաքանչյուր կառավարության համար մարտահրավերն է չդառնալ խնդիր: Հայաստանն իր պատմության մեջ կարևոր փուլ անցավ, և Ձեր երկիրը հիմնարար ներդրում ունեցավ դրանում: Դուք մշտապես աջակցել եք Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը, հայ հասարակության քաղաքական հասունության և իրավագիտակցության զարգացմանը, ինչն այս տարիների ընթացքում իր արդյունքն ունեցավ: Եվ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի ունեցավ Հայաստանում, Հայաստանի համար և հայերի կողմից։
Եվ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ հայ-ամերիկյան հարաբերություններում Ձեր ունեցած անձնական ներդրման համար։ Դուք Լուիզիանա նահանգից եք։ Դա այն բազմաթիվ վայրերից մեկն է ԱՄՆ-ում, որտեղ ես չեմ եղել։ Գիտեմ, որ Ձեր նահանգը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային ժառանգության մեջ իր ջազ երաժշտության մշակույթով։ Վստահ եմ՝ հյուրերն ակնկալում են երաժշտության մեկնարկը, ուստի ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել հյուրընկալության, ծանր աշխատանքի, այն բոլոր ջանքերի համար, որ Դուք գործադրում եք լավ հարաբերությունների ուղղությամբ»։
19:00 28.06.2025
Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել էԳազայի հատվածում երեխաների թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի՝ անցակետերի շարունակական շրջափակման և մանկական սննդի արգելքի ֆոնին, շաբաթ օրը հայտարարել են տեղական իշխանությունները։ «Գազայի կառավարության մամուլի ծառայությունը խորը մտահոգություն է հայտնում, որ երեխաների մոտ սուր թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի, քանի որ իսրայելական օկուպացիան շարունակում է փակել անցակետերը և կանխել մանկական սննդի […] ...
18:51 28.06.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...
18:45 28.06.2025
Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունիԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...