11:11 24.03.2021
Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս առիթով ԱՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Տուբերկուլոզը մարդկությանը հնուց հայտնի հիվանդություններից մեկն է: 19-րդ դարում՝ 1882 թվականին, տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերեց և հիվանդության վարակիչ բնույթը հաստատեց գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը: 1982թ-ից՝ տուբերկուլոզի հարուցիչի հայտնաբերման օրը՝ մարտի 24-ը, նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի օր:
Տուբերկուլոզի պրոֆիլակտիկայի հիմքը այսօրվա դրությամբ հանդիսանում է ԲՑԺ-ի վակցինացիան: Այն անց է կացվում նորածիններին, ծննդատանը՝ 3-5 օրը ծնվելուց հետո: 7 և 14 տարեկանում անց է կացվում ռևակցինացիա:
Ներկայումս տուբերկուլոզի դեմ պայքարի հիմնական արդյունքները տալիս են տուբերկուլինոդիագնոստիկան (առաջնահերթ երեխանների և դեռահասների մոտ) պրոֆիլակտիկ ֆլյուորոգրաֆիան: Երեխանների, սկսած՝ 15 տարեկանից և մեծահասակների տուբերկուլոզի հայտնաբերման համար վաղ շրջանում կատարվում է ամենամյա ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն:
Դեռևս 2012թ. ԱՀ Կառավարության և ԱՀ առողջապահության նախարարության ջանքերով ձեռք բերված շարժական թվային ֆլյուորոգրաֆիկ սարքի միջոցով «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ կողմից իրականացվում են պլանային կանխարգելիչ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ ք. Ստեփանակերտի ուսումնական հաստատություններում, ԱՀ շրջկենտրոններում և մի շարք գյուղական, այդ թվում հեռավոր բնակավայրերում, որը կրում է շարունակական բնույթ և 2019թ.-ին «Հակապալարախտային դիսպանսեր»-ը համալրվել է նոր թվային ֆլյուորոգրաֆիկ սարքով: Այս ծրագրի իրագործումը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն տուբերկուլոզի դեպքերը վաղ շրջանում, այլև հայտնաբերել շնչառական օրգանների այլ հիվանդություններ՝ բարորակ և չարորակ ուռուցքներ, թոքաբորբեր և այլն:
Արցախի Հանրապետությունում տուբերկուլոզի առումով հետազոտումը և բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում անվճար, «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ կողմից: ԱՀ ԱՆ և «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ համագործակցում են ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային կենտրոնի հետ:
Երկար տարիների ընթացքում ինֆեկցիայի պրոֆիլակտիկային ուղղված բոլոր միջոցառումները նպաստել են հիվանդության իջեցմանը: Արցախում վերջին տարինների ընթացքում նկատվել է տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի նվազեցում:
Տուբերկուլոզի պրոֆիլակտիկայում հաջողության գրավականը առողջ ապրելակերպն է»:
Նշենք, որ տուբերկուլոզը շարունակում է մնալ ամենամահաբեր վարակիչ հիվանդությունը ցածր ու միջին եկամտային մակարդակով երկրներում։ Աշխարհում ամեն օր տուբերկուլոզից մահանում է 4000 մարդ, որից 700-ը երեխաներ են։ Սա նշանակում է, որ ամեն րոպե 3 հոգի մահանում է տուբերկուլոզից։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...