19:00 24.03.2021
Մարտի 13-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան (Women in Data Science ARMENIA) գիտաժողովը։
Գիտաժողովը 2015թ. կազմակերպվում է Սթենֆորդի Համալսարանի կողմից աշխարհի շուրջ 150 վայրում: Հայաստանում գիտաժողովի իրականացումը հնարավոր դարձավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Սթենֆորդի համալսարանի միջև համագործակցության շնորհիվ, որի շրջանակում Հայաստանն ունի նաև WiDS դեսպան՝ ի դեմս ՁԻՀ ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանի։
Ծրագիրն իրականացվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ISTC-ի և Վանաձորի ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ՝ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում: Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցան բանախոսներ տարբեր ընկերություններից ու կազմակերպություններից, նաև PMI Գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչներ:
PMI Գիտահետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2018թ. և հանդիսանում է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության միջազգային ցանցում երրորդ կենտրոնը՝ արտացոլելով անծուխ ապագայի հասնելու ընկերության տեսլականը: Հայաստանում հիմնադրված գիտահետազոտական կենտրոնը հիմնականում աշխատում է Շվեյցարիայի Նևշատել քաղաքում տեղակայված «Կուբ» կենտրոնի հետ մի շարք գիտական ուղղություններում և իրականացնում է բազմաթիվ հետազոտություններ:
Ինչպես նշեց ՖՄԻ Գիտահետազոտական կենտրոնի Տվյալագիտության բաժնի կառավարիչ Նարեկ Մելքոնյանը` «ՖՄԻ-ը ճանաչում է Հայաստանում տեխնոլոգիական զարգացման հարուստ ժառանգությունն ու պոտենցիալը. Գիտության և տեխնոլոգիայի ոլորտում երկրի առաջընթացի շնորհիվ 2017թ. «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը ՀՀ կառավարության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ու Երևանի պետական համալսարանի հետ համատեղ ստորագրեց Ըմբռնման հուշագիրը՝ հաստատելով ՖՄԻ-ի մտադրությունը Հայաստանում ստեղծելու գիտահետազոտական կենտրոն»:
Ներկայումս ՖՄԻ-ի գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում համագործակցում է մի շարք տեղական գիտական հաստատությունների և համալսարանների հետ՝ ընդարձակվելով և ընդգրկելով մասնագետների հետևյալ հիմնական ուղղություններում՝
– Տվյալագիտություն
– Տեխնոլոգիաներ
– Նյութական գիտություն
Հաստիքներ
Նարեկ Մելքոնյանը նաև նշեց․ «Այժմ մենք ունենք թափուր հաստիքներ տվյալագիտության բաժնում և շատ կուզենայինք, որ այս նյութը կարդացող տվյալագետները դիմեին այդ հաստիքներին»։
Մելքոնյանի խոսքերով՝ գիտահետազոտական կենտրոնն ու PMI-ն համագործակցում են մի շարք լոկալ հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ համատեղ նախագծերի իրականացման համար: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ PMI Science-ն աջակցում է ասպիրանտուրայի և դոկտորական կրթական ծրագրերին, խթանում է ֆակուլտետների հետազոտական նախագծեր, աջակցում գիտական և տեխնիկական գիտաժողովներին և իրականացնում դասընթացներ:
Արտասահմանի հետ կապը
Ինչ վերաբերում է արտասահմանի հետ կապին՝ Նարեկ Մելքոնյանն ավելացրեց, որ գիտահետազոտական կենտրոնում զբաղվում են գլոբալ կորպորացիայի պրոյեկտներով և իրականում բոլոր նախագծերը կապված են արտասահմանի հետ և կապ չկա Հայաստանի տվյալների կամ պրոյեկտների հետ։
ՖՄԻ կանայք տվյալագիտության մեջ
Վանաձորում տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում իր բանախոսությամբ հանդես եկավ PMI Science հայաստանյան գիտահետազոտական կենտրոնի տվյալագետ, Time series analysis, Churn analysis և Natural language processing ուղղվածությունների մասնագետ Շահանե Առուշանյանը: Նրա ելույթը ձեռնարկատիրական տվյալագիտության մասին էր, և այն մասին, թե ինչով է այն տարբերվում ընդհանուր տվյալագիտությունից: Ելույթն անդրադարձավ մեծ կազմակերպություններում աշխատող տվյալագետների հնարավորություններին ու նրանց առաջ ծառացած փորձություններին: «Ես խոսեցի այն կարևոր քայլերի մասին, որ ձեռնարկությունները պետք է իրականացնեն իրենց բիզնես մոդելում տվյալագիտությունը ներառելու մասին, ինչպես նաև այն բազմազան ուղղությունների մասին, որոնց վրա աշխատում են մեր տվյալագետները ՖՄԻ-ում»:
Շահանե Առուշանյանը միաժամանակ նշեց. «Ես նկատում եմ, որ ՏՏ ոլորտում և մասնավորապես տվյալագիտության բնագավառում աշխատող կանանց թիվն աճում է օր օրի: Սա մեր երկրի համար մեծ ձեռքբերում է: Իհարկե, միաժամանակ կանայք հանդիպում են որոշ փորձությունների հիմնականում այն ընդհանուր կարծիքի պատճառով, որ տեխնիկական ոլորտում ավելի ուժեղ են տղամարդիկ: Մեր հասարակությունն աստիճանաբար սկսում է գիտակցել, որ մասնագիտությունը կախված չէ սեռից, այն կախված է մարդու բնավորությունից և նրա ունակություններից ու հետաքրքրություններից»:
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...