13:08 04.07.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Վերջինս հրաժարվեց այդ գործով այլ մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ չի ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել և իրենց հետագա քայլերի մասին խոսել:
«Ինչպես մեկ շաբաթ առաջ խոսք տվեցի՝ այն, ինչ կատարվում է քրգործով և բոլոր քրգործերով, որ գտնվում են ՀՔԾ վարույթում, այդ ամենի մասին կհրապարակվեն տվյալներ այն ծավալով, որ չի վնասի»,- ասաց նա:
Խաչատրյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նույն այս գործով հարցաքննության հրավիրվելուն, նշեց, որ նա իսկապես երկրից բացակայում է: Հարցին՝ տեղյա՞կ է՝ ծանուցագիրը հասե՞լ է երկրորդ նախագահին, նա պատասխանեց.
«Ծանուցագիրը ուղարկել ենք, տեղ հասավ, թե ոչ՝ մեզ պետք է չուղղեք այդ հարցը»:
Այս գործով հետագա քայլերի մասին հարցերին Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող գաղտնազերծել իրենց գործողությունների հաջորդականությունը, նշեց՝ դա քննչական տակտիկա է: Ըստ ՀՔԾ պետի՝ Ռոբերտ Քոչարյանն այս պահին հարցաքննության է հրավիրվել որպես վկա: Խաչատրյանը վստահեցրեց՝ հարցաքննության են հրավիրվելու բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ կապված:
«Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների, զբաղեցրած պաշտոնների հետ, չկա, կարծում եմ՝ դուք համոզվել եք դրանում»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր և իր ընտանիքի անդամների անվտանգության հետ կապված մտավախություններ չունի՞ արդյոք: Խաչատրյանը բացասական պատասխան տվեց, ապա մեկնաբանեց.
«Եթե ամբողջ թիմը ազնիվ է, թիմը աշխատում է կոռուպցիան արմատախիլ անելու, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա թիմի մի անդամին շարքից հանելը որևէ արդյունքի չի կարող հանգեցնել»:
Նա անդրադարձավ նաև լայնորեն քննարկվող մի հարցի, այն է՝ հարուցվել է գործ մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել: Խաչատրյանի գնահատմամբ՝ դա ոչ կոմպետենտ մեկնաբանություն է, որովհետև այդ արարքը՝ կոնկրետ սահմանադրական կարգի տապալումը, քրեորեն հետապնդելի է եղել նաև 2008 թ., պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով:
Հարցին՝ ստացե՞լ է արդյոք զանգեր նախկին իշխանությունների կողմից, ՀՔԾ պետը պատասխանեց.
«Ոչ, ես չեմ կարող նման զանգեր ստանալ»:
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...
16:30 28.06.2025
Լեհաստանի նախագահը ժամանել է ԿիևԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...
16:17 28.06.2025
Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումըՀունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...