Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին ՁԻԱՀ-ի խնդրի մասին չմոռանալու անհրաժեշտությունը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ֆրանսիացի լիդերը նշել է, որ մեկ տարի շարունակ կորոնավիրուսն ազդում է մարդկանց կյանքի որակի վրա: Նրա խոսքերով՝ այս վարակի դեմ պայքարը ստվերում է մյուս խնդիրները:
«Այսկերպ, առողջապահության ոլորտում ճգնաժամը հանգեցրել է ՁԻԱՀ-ի թեստավորման թվի զգալի կրճատման: Դա մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ երբ դուք չգիտեք, որ ՁԻԱՀ ունեք, ճիշտ ժամանակին բուժում չեք ստանում: Դուք վտանգի եք ենթարկում ձեզ ու մյուսներին, քանի որ չեք մտածում զգուշավորության կանոնների մասին»,-գրել է Մակրոնը:
Նախագահը հիշեցրել է, որ Ֆրանսիան ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, մալարիայի դեմ պայքարի Գլոբալ ֆոնդի գլխավոր դոնորներից է. 2019-ին 15% տոկոսով ավելացրել է ներդրումները: