«Բայց դու համովն ես». ահա այդպիսի «սեռական հետապնդում» է իրականացրել Կանադայի սպորտի նախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+15.09 oC

«Բայց դու համովն ես». ահա այդպիսի «սեռական հետապնդում» է իրականացրել Կանադայի սպորտի նախարարը

16:23 26.01.2018

 Միանգամից երկու հայտնի գործիչներ Կանադայում հրաժարական են տվել սեռական ոտնձգությւնների պատճառով: Պաշտոնները կորցրել են սպորտի նախարար  Քենտ Հեհրը  և  Օնտարիոյի ընդդիմադիր պահպանողական կուսակցության առաջնորդ  Պատրիկ Բրաունը:

Նախարար գործընկերոջ վարքագիծը դատապարտել է  Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն. «Ցանկացած ոտնձգություն դատապարտելի է: Կանադացիներն իրավունք ունեն ապրել և աշխատել  այնպիսի հասարակությունում, որն ազատ է ոտնձգություններից, կարևոր է  նաև աջակցել այն կանանց, ովքեր այդպիսի հայտարարություն են անում: Եվ դա այն է, ինչ կանի մեր կառավարությունը»,- ասել է նա: 

Միջադեպի մանրամասները վարչապետը պատմել է  Դավոսի համաշխարհային  տնտեսական համաժողովի ժամանակ: 2008-2015 թվականերին, երբ  Քենտ Հեհրն աշխատում էր  Ալբերտա շրջանի օրենսդիր մարմնում, մի օր  վերելակի մեջ իր գործընկեր մի կնոջ ասել է՝ բայց դու  համովն ես: Դրանից հետո կինը խուսափել է նրա  հետ նույն տարածքում մնալ: Միջադեպի մասին հայտնի է դարձել վերջերս: Իրավապահներն արդեն սկսել  են  քննել  մանրամասները: 

 Իսկ կանադական ԶԼՄ- ները ուշադրություն են դարրձել այն փաստին, որ Հեհրը չի ազատվել աշխատանիքից վարչապետի հրամանով, այլ սեփական դիմումի համաձայն է հեռացել՝ վարչապետի  հետ  «անմիջական» զրույցից հետո: 

Ի դեպ՝ 48-ամյա  Քենտ Հեհրը  1991 թվականից տեղաշարժվում է հաշմանդամության սայլակով: Դա հետևանք է  ճանապարհատրանսպորտային պատահարի:  Երիտասարդ տաիներին նա զբաղվում էր հոկեյով և  բեյսբոլով, պատրաստվում էր  իր կյանքը  կապել այդ  սպորտաձևերից  որևէ  մեկի հետ  կամ դառնալ ֆիզկուլտուրայի ուսուսցիչ: Այն ժամանակ, երբ վթարը տեղի ունեցավ, Հեհրը  խաղում էր Ալբերտա շրջանի հոկեյի թիմի  կազմում: Ավտովթարը ամբողջովին փոխեց նրա ծրագրերը: Երկար ժամանակ նա վերականգնում էր առողջությունը, հետո իրավագիտություն սովորեց  Կալգարիի համալսարանում: Նա համարվոմ էր վերջին 40 տարվա 40 լավագույն ուսանողներից  մեկը: Բացի իրավագիտութունից, զբաղվում էր նաև սահմանափակ հնարավորությւններով մարդկանց իրավունքներով: 

 

 Քենտ Հեհրը  սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի օգոստոսի 28-ից: 

 

 

 Հերհի միջադեպից  մեկ օր առաջ էլ նույն՝ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքով ստիպված  էր պաշտոնից հրաժարվել  մեկ այլ հայտնի քաղաքական գործիչ՝  ընդդիմադիր պրոգրեսիվ պահպանողական կուսակցության առաջնորդ   39-ամյա  Պատրիկ Բրաունը:  Նրա դեմ  լուրջ մեղադրանքներ են ներկայացրել 2 կանայք: 

 

Նրանցից  մեկը պատմել է, որ 10 տարի առաջ,երբ դեռահաս էր, Բրաունը դրդել է նրան օրալ սեքսի և առաջարկել է սպիտային խմիչք: Բրաունն այդ ժամանակ  Դաշնային պառլամետի անդամ  էր: 

 Մյուս կինը պատմել է, որ  Բրաունը ոտնձգություն է կատարել իր նկատամբ, երբ միասին աշխատում էին խորհրդարանում:  Այդ  կնոջ վարկածով Բրաունն իրեն հրավիրել է իր տուն, խմիչք հյուրասիրել և սեքսուալ գործողություններ կատարել: 

 Անձի անվտանգության նկատառումները հաշվի առնելով՝ երկուսի տվյալներն են գաղտնի են պահվում: 

 «ես հերքում եմ բոլոր մեղադրանքերը, ես այպիսի  մարդ չեմ»,-ասել է Բարունը:  Ամեն դեպքում, նա  այլևս  չի ղեկավարում  Օնտարիոյի պահպանողակաների կուսակցությունը:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP