Հաքերները կոտրել են ԱՄՆ ՆԳՆ աշխատակիցների փոստերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Հաքերները կոտրել են ԱՄՆ ՆԳՆ աշխատակիցների փոստերը

15:30 29.03.2021

SolarWinds- ի հաճախորդների վրա հարձակվելուց հետո հաքերները մուտք են ստացել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ղեկավարի և կիբերանվտանգության վարչության աշխատակիցների էլփոստի հաշիվներ, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ խոսքը ԱՄՆ-ի այն ժամանակ գործող անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆի և կիբերանվտանգության վարչության աշխատակիցների մասին է, որոնք ներգրավված են արտերկրից սպառնալիքներին հետևելու մեջ: Ինքը՝ Վուլֆը, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ նա ուներ մի քանի էլփոստի հաշիվներ:

Վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկն ասել է, որ կիբերհարձակման է ենթարկվել նաև Դաշնային ավիացիոն վարչակազմը (FAA), և մի քանի շաբաթ է պահանջվել՝ որոշելու, թե քանի սերվեր է գործարկում SolarWinds-ը:

Գործակալությունը նշում է, որ հաքերների պատճառով տուժել է նախարարների կաբինետի մեկ այլ անդամ: Ըստ վարչության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի, որի անունը չի հաղորդվում, հաքերները կարողացել են ձեռք բերել էներգետիկայի դեպարտամենտի աշխատակիցների անձնական գրաֆիկները, այդ թվում`այն ժամանակ նախարար Դան Բրույետինը:

«SolarWinds- ի կոտրելը հաղթանակ էր մեր օտարերկրյա հակառակորդների և ձախողում էր Ազգային անվտանգության դեպարտամենտի համար»,- գործակալությունը մեջբերում է սենատոր Ռոբ Պորտմանի խոսքերը:

Հաքերները հարձակվել են SolarWinds համակարգչային անվտանգության ընկերության հաճախորդների վրա 2020 թվականի դեկտեմբերին: ԱՄՆ-ն Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է հարձակմանը մասնակցության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP