19:19 26.01.2018
Մեղրի քաղաքում սրված ջրի խնդիրը մեղրեցիներին դուրս է բերել փողոց: Հունվարի 23-ին նրանք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը` այդպիսով բողոքելով քաղաքի ներսում՝ Մեղրի գետի վրա, «Գրին Փաուեր» ընկերության կողմից «Մեղրի 2» ՓՀԷԿ-ի կառուցման դեմ: Նրանք պնդում են, որ ՓՀԷԿ-ի կառուցմամբ իրենք կզրկվեն իրենց ոռոգման ջրից, հայտնում է ecolur.org-ը:
Մեղրեցիները միջպետական ճանապարհը բացել են ՓՀԷԿ-ի կառուցման պատասխանատուների հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 25-ին: « Լսումները պաշտոնապես հայտարարված չէին: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նախաձեռնեց այդ հանդիպումը, երբ բնակիչները փակեցին ճանապարհը:
Ընկերության կողմից հանդիպմանը մասնակցեցին «Գրին Փաուեր» ընկերության փոխտնօրեն Հրաչյա Հովսեփյանը և ընկերության նախագծող-փորձագետը:
Հանդիպումը կառուցողական չէր, բնակիչներն իրենց տեսակետն էին պնդում, որ ոռոգման խնդիրներ են ունենալու: Մխիթար Զաքարյանն էլ վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակում և հաշվի է առնվելու բնակչության կարծիքը: «Գրին Փաուեր» ընկերության փոխտնօրեն Հրաչյա Հովսեփյանը հայտարարեց, որ եթե ընդհանուր հայտարարի չգան, գործընթացը կդադարեցվի: Այս պահին շինարարությունը դադարեցված է»,- «ԷկոԼուրի» հետ հեռախոսազրույցում հայտնեց Մեղրիի համայնքապետի մամլո քարտուղար Մարյամ Ծատրյանը:
«Մենք պատրաստ ենք քաղաքապետարանի հետ ստորագրել հուշագիր, որով մենք կերաշխավորենք, որ կդադարեցվի աշխատանքը»,- քննարկման վերջում հայտարարել է «Գրին Փաուեր» ընկերության փոխտնօրեն Հրաչյա Հովսեփյանը դահլիճը լքող` քննարկումից դժգոհ մեղրեցիներին:
«Գրին Փաուր» ՍՊԸ-ն Մեղրի գետի վրա արդեն իսկ շահագործում է «Մեղրի-1» ՓՀԷԿ-ը: 2017թ-ին ընկերությունը դրական եզրակացություններ է ստացել Մեղրի գետի վրա «Մեղրի 2» ՓՀԷԿ-ի կառուցման և Տաշտուն գետի վրա «Չքնաղ» ՓՀԷԿ-ի կառուցման համար: Մեղրի համայնքում 3.5 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ կառուցելու համար 2017թ-ի մայիսին ՀՀ կառավարությունը արտոնություն է տվել «Գրին Փաուր» ՍՊԸ-ին` 3 տարի ժամկետով հետաձգելով ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:
13:00 30.04.2025
Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ըՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...
12:55 30.04.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...
12:50 30.04.2025
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...
12:44 30.04.2025
Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ ReutersԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...