14:35 08.04.2021
2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատատեխնիկական փորձաքննություններ:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
13:30 10.06.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոն՝ հետևելու միասնական քննությունների ընթացքինՀունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Քիմիա» առարկայից միասնական քննությանը մասնակցել է 120 դիմորդ, տեղեկացնում […] ...
13:20 10.06.2025
Խաչփար գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից օրեր անցՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել։ Մայիսի 26-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Խաչփար գյուղի տներից մեկի կողպեքը կոտրել ու գողացել էին տեսաձայնագրող սարք և բջջային հեռախոս: Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատի մարզի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողության […] ...
13:11 10.06.2025
Ավտոմեքենայի գողության դեպք Գյումրիում. բացահայտում թարմ հետքերովՇիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղում գողացել են «ՎԱԶ 2110» մակնիշի մի ավտոմեքենա: Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզի պարեկների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հայտնաբերվել է գողացված ավտոմեքենան, որի ղեկին` Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ էր։ Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: […] ...
13:05 10.06.2025
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ տեղում ծանոթանալու կառույցում պետական աջակցությամբ իրականացված վերազինման աշխատանքներին և ծրագրերին, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «ԿԳՄՍ նախարարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի ուղեկցությամբ շրջել է համերգասրահի տարածքում: Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նորացված դահլիճը՝ փոխված աթոռներով, […] ...
13:00 10.06.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդիՀունիսի 7-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Մատենադարանի մոտ ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրանյութով փաթեթները պահել է իրացնելու նպատակով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
12:53 10.06.2025
Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանաՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ավշար գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա բակի զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 բույս և 310 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը ձերբակալել է և կազմված փաստաղթերի հետ ներկայացվել նախաքննական […] ...