14:59 08.04.2021
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին: Առաջարկվում է «ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացնել 2,784,565.4 հազար դրամով։ Ավելացվող միջոցներն ուղղվելու են՝ թեմատիկ գիտական հետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն)։
«Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» ծախսային ուղղությանը նախատեսվում է հատկացնել 1,031,740.9 հազար դրամ: Ներկայումս գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի մեծամասնությունը չեն համապատասխանում գիտության արդի չափանիշներին: Գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով 2021 թվականին անհրաժեշտ է կազմակերպել համատեղ օգտագործման գիտական սարքավորումների ամենամյա մրցույթ, որի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնելու, որոշ դեպքերում նաև՝ ստեղծելու գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնելու գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, ստեղծելու եզակի, թանկարժեք և խոշորամասշտաբ հետազոտական սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոններ: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)» միջոցառման հետևյալ ծախսային ուղղություններին կհատկացվի 1,338,424.5 հազար դրամ: Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ:
Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել՝
• պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների մրցութային թեմաների քանակը շուրջ 50-ով, որը կնպաստի գիտության ոլորտում կադրերի ներգրավմանը և ամրապնդմանը։ Գումարը հատկացվելու է մրցույթի արդյունքում առավելագույն փորձագիտական միավորի՝ առնվազն 80 տոկոս միավորներ հավաքած հայտերին։ Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գիտական փորձաքննության արդյունքում բարձր միավորներ հավաքած հայտերի քանակը ավելին է, քան եղած ֆինանսավորման հնարավորությունները։
• գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրի քանակը ավելացնել շուրջ 8-ով։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողին (հիմնական հետազոտող) գիտական կարիերայի մեկնարկային փուլում նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը, հետազոտական խումբ ձևավորելու (արտերկրի հեղինակավոր գիտնական հանդիսացող խորհրդատուի կամ գործընկերոջ առկայության պարտադիր պայմանով) և հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը, այդ թվում նաև գիտության կառավարման ոլորտում անհրաժեշտ սահուն սերնդափոխությունն ապահովելուն, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների ավելացմանը:
• առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր՝ նախատեսելով շուրջ 50 դրամաշնորհ։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող առաջատար գիտաշխատողին (հիմնական հետազոտող) մինչև 7 հոգանոց հետազոտական խումբ ձևավորելու (արտերկրի հեղինակավոր գիտնական հանդիսացող խորհրդատուի կամ գործընկերոջ առկայության պարտադիր պայմանով) և հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների ավելացմանը։ Մրցույթի իրականացումը հնարավորություն կտա ավելի էֆեկտիվ օգտագործել առաջատար գիտնականների փորձագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների աճի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ներգրավվել նոր միջազգային դրամաշնորհներ։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկար ժամանակ է, ինչ քննարկվում է գիտության ֆինանսավորման ավելացման թեման. «Այս հարցը նաև կառավարության օրակարգում է եղել և շարունակում է մնալ: Միայն ուղղակի որևէ տեղում գումար ավելացնելն ամենևին չի նշանակում, որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի: Շատ կարևոր է հավաստիանալ, որ այն ներդրումը, որն արվում է համակարգի կողմից, կարող է մարսվել, և այդ ներդրումը կլինի նպատակային ու կծառայի գիտության զարգացմանը։ Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է: Պետք է գիտության շարունակական զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմներ գործարկվեն: Եվ սա այդ գործընթացի առաջին փուլն է, որը լինելու է շարունակական: Պետք է հատուկ ընդգծել, որ կրթության և գիտության ոլորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Ընդ որում, մենք ոլորտին չենք նայում հատվածական. սկսած՝ նախակրթարանից, ավարտած գիտական ոլորտով, պետք է նույն շղթային մեջ լինենք, և այդ նույն շղթայի մեջ հաղորդակցություն պետք է տեղի ունենա, և ֆինանսավորումը պետք է ճիշտ խողովակներով աշխատի»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Մասնավորապես նշվել է, որ գիտության ոլորտում ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար, բոլոր մակարդակներում աշխատավարձերի բարձրացում է լինելու։ Ըստ փոխվարչապետի՝ աստիճանական բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակվում, որով 2022 թ.-ից 2025 թ.-ն էականորեն փոխվելու են բազային աշխատավարձերի դրույքները: «Բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձերը, որովհետև համեմատած մյուս ոլորտների հետ՝ գիտությունը գրավչություն չունի։ Եվ եթե մենք նայենք ընդհանուր, թե ովքեր են գիտությամբ զբաղվում, կտեսնենք, որ գիտությամբ զբաղվող անձանց միջին տարիքը շատ բարձր է։ Ընդհանուր առմամբ գիտության մեջ այդ երիտասարդացման գործընթացը տեղի չի ունենում: Մենք միանշանակ կարողանալու ենք աշխատավարձերի վերանայման արդյունքում գրավչությունը մեծացնել, ավելի շատ երիտասարդներ են գնալու դեպի գիտություն և հնարավորություն են ունենալու գիտությամբ զբաղվելով ապրել և արարել»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև այն հիմնարար փոփոխություններին, որոնք են տեղի են ունեցել կրթության և գիտության ոլորտում. «Ընդունվել են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, Հանրակրթության պետական չափորոշիչը, առաջիկայում կընդունվի Նախակրթության չափորոշիչը: Գիտության ոլորտում մենք իրականացնում ենք այս փոփոխությունները շարունակաբար: Դեռևս 2019 թվականից բյուջեի հավելյալ միջոցներ տրամադրվեցին գիտության ոլորտին, և ձեռք բերվեցին շոշափելի քանակությամբ գիտության համար անհրաժեշտ տեխնիկա, սարքավորումներ:
Այս շարքում ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որն արդեն մտնում է գործնական փուլ: Դա նշանակում է, որ մենք մեր հանրակրթության համակարգում մի շատ կարևոր գործոն ենք ներմուծելու. այն է՝ անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ խթան ենք մենք տալիս մեր սիրելի ուսուցիչներին: Համահարթեցման այն մոտեցումը, որը մինչև հիմա գոյություն ուներ, ամենատաղանդավորներին, ըստ էության, զրկում էր մոտիվացիաներից՝ ինքնակատարելագործվելու և առաջ շարժվելու: Եվ այս պրոցեսի արդյունքում, գործնականում չգիտեմ ինչքան ժամանակ հետո, բայց մենք կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք ի դեպ ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնել: Ուզում եմ դարձյալ ընդգծել՝ ոչ թե կառավարությունն է իրենց աշխատավարձը բարձրացնելու, այլ իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու: Եվ այս տարվա նոյեմբերից արդեն նախնական հաշվարկներով մոտ 1500 ուսուցիչ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա»:
Կառավարությունը հաստատել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությունը: Ներկայացված կանոնադրությունը օրինակելի է լինելու ոչ միայն պետական և համայնքային, այլ նաև ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար: Կանոնադրությունը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականության իրականացմանը և ներքին և արտաքին իրավահարաբերությունների համակարգմանը:
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...
13:24 29.07.2025
ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽԲրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն […] ...