15:35 08.04.2021
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրաթ Մերջանը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Մերջանը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները չպետք է փչացնեն համագործակցությունը: Նա խոստացել է ջանքեր գործադրել ընդլայնելու թուրք-ամերիկյան համագործակցությունն այնպիսի հնարավոր ոլորտներում, որտեղ կողմերն իսկապես ունեն ընդհանուր շահեր:
Մերջանը, անդրադառնալով այն հարցին՝ թե երկկողմ հարաբերություններում արդյոք անվստահության խնդիր կա, պատասխանել է.
«Եթե մենք առկա խնդիրների վրա կենտրոնանանք և մեր հարաբերությունները կառուցենք զուտ այդ շրջանակում, ապա իրականում շատ առաջընթաց չենք կարողանա գրանցել: Իսկ գիտենք, որ Թուրքիան և Ամերիկան շատ երկար տարիներ դաշնակցային հարաբերություններ ունեն և անդրատլանտյան համերաշխության ամենակարևոր երկու մեծ երկրերն են»:
Նրա համոզմամբ՝ բնական է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում կարող են վերելքներ և վայրէջքներ լինել: ԱՄՆ-ը, որպեսզի կարողանա շարունակել իր համաշխարհային դերակատարությունը, պետք է Մերձավոր Արևելքում շարունակի իր գոյությունը:
Այնուհետև խոսելով ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածության թեմայից՝ Մերջանն ասել է, որ այդ թեմայի շահարկումը ոչ ոքի օգուտ չի բերի:
Դեսպանի կարծիքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա «բացասաբար ազդող» մյուս հարցը Հայոց ցեղասպանության հարցն է:
«Մինչև այսօր ԱՄՆ-ի ոչ մի նախագահ այսպես կոչված ցեղասպանություն բառը չի օգտագործել: Նորընտիր նախագահ Ջո Բայդենը վերջնական որոշում կկայացնի օգտագործե՞լ այդ տերմինը (ցեղասպանություն բառը-խմբ.), թե՞ ոչ։ ԱՄՆ-ի նախագահներն ամեն տարի ապրիլի 24-ին 1915թ. դեպքերը հիշատակելու համար հանդես են գալիս ուղերձով»,- ասել է նա:
Մերջանը նաև նշել է, որ այդ հարցում, ըստ ստեղծված իրավիճակի, Անկարայի կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու:
14:31 29.07.2025
Հնդկաստանում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրայինՀնդկաստանի Բիհար նահանգում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով բժիշկներին։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Չամպարանում անցյալ շաբաթվա վերջին, երբ Գովինդա անունով մի փոքրիկ խաղում էր իր տանը: Տեղացիների խոսքով՝ կոբրան մոտեցել է երեխային, ինչը, հնարավոր է, գրավել է երեխայի ուշադրությունը: […] ...
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...