15:44 14.04.2021
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:
Հայ կինոյի օրը նշանավորելու նպատակով դեռևս 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսել էր միջոցառումների համալիր ծրագիր, սակայն համավարակի պայմաններում, ի թիվս այլ միջոցառումների, չեղարկվել է նաև այդ նախաձեռնությունը։
2021 թվականին «Հայ կինոյի օրվա» միջոցառումները մեկնարկել են իրազեկման արշավով՝ «Հայ կինոյի օրվա» վերաբերյալ գովազդային տեղեկատվական հոլովակով:
«Հայ կինոյի օրվա» առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած բոլոր միջոցառումներն առաջին հերթին ուղղված են անցյալի կինոժառանգությանը և ժամանակակից կինոյի հանրայնացմանը, մասնավորապես՝ կինեմատոգրաֆիստների նոր սերնդին, վերջին տարիներին միջազգային տարբեր կինոհարթակներում գրանցված հաջողությունների ներկայացմանը։
Նշանավորելով հայ կինոյի ծնունդը՝ միայն մեկ օր՝ ապրիլի 16-ին, բոլոր կինոթատրոնները կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքի և հանրապետության մի շարք քաղաքների կինոթատրոններ՝ «Մոսկվա», «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» (Երևան), «Հոկտեմբեր» (Գյումրի), «Քաջարան» (Քաջարան), «Սյունիք» (Կապան) և այլն։ «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» կինոթատրոնները թեև միացել են արշավին, սակայն կցուցադրեն իրենց ընտրած ֆիլմերը։
«Մոսկվա» կինոթատրոնը կցուցադրի միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2019-2020 թթ․ աջակցություն ստացած և արտադրված ֆիլմեր, մասնավորապես՝ կարճամետրաժ, որոնց հեղինակները դեբյուտանտներ են (Անգինե Իսանյան, Անժելիկա Թամարյան, Մերի Միքայելյան, Րաֆֆի Մովսիսյան, Ալեքսանդր Բաղդասարյան, Դավիթ Բաբայան)։ «Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 16-ին՝ ժամը 12։00-ից մինչև ժամը 17։00-ն, կցուցադրվեն հայկական 3 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր (խաղարկային, անիմացիա)։
Կինոարշավին միացել է նաև Տավուշի մարզը․ տեղի դահլիճներում կներկայացվեն հայկական ֆիլմեր (իրենց ընտրությամբ)։
«Հայ կինոյի օրվա» առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնը ZOOM հարթակում կկազմակերպի «Հայ կինո, ներկա և ապագա» հայաստանյան և սփյուռքի կինոգործիչների առցանց հանդիպում, որտեղ կքննարկվեն հայկական կինոյի առկա խնդիրները, անելիքներն ու հեռանկարները։ Մասնակիցների թվում են Ատոմ Էգոյանը (Կանադա), Անահիտ Աբադը (Իրան), Ժուլի Փարադիանը (Ֆրանսիա), Օֆելյա Հարությունյանը (Հայաստան-ԱՄՆ), Նորիկ Քեշիշյանը (Գերմանիա), Քերին Արիկիանը (ԱՄՆ-Գերմանիա), Գորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), Նորա Մարտիրոսյանը (Ֆրանսիա) և այլք։
Ի դեպ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Հայ կինոյի օրվա» միջոցառումներից հետո սկսելու է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությունների շարունակական շարք (մինչև տարեվերջ՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի)։ Հիշյալ ծրագրին են միացել երևանյան և մարզային կինոթատրոնները («Մոսկվա», «Նաիրի», «Հայաստան», «Քաջարան», «Սյունիք», «Հոկտեմբեր»):
Նշենք, որ Խորհրդային Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվել է «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրել է առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Խորհրդային Հայաստան»։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցել է նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան է բարձրացել Համո Բեկնազարյանի «Նամուսը»։ Հայ կինոյի հիմնադիր, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ է կապվում հայկական կինոյի ստեղծման պատմությունը և փառահեղ անցյալը։
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...