Ավարտվել է Շահումյան գյուղում տեղի ունեցած սպանության, մարդու առևանգման փորձի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը․ ՀՀ ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Ավարտվել է Շահումյան գյուղում տեղի ունեցած սպանության, մարդու առևանգման փորձի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը․ ՀՀ ՔԿ

19:10 19.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակչի և վերջինիս ընկերների կողմից սպանության փորձ, առևանգման փորձ և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակիչն իր վարած «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով ընկերների հետ գնացել է համագյուղացու տան բակ՝ պահանջելու վերջինիս եղբոր կողմից պարտք եղած գումարը: Դժգոհ մնալով նրա պատասխանից՝ 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել, որի ընթացքում գարեջրի շշով դիտավորությամբ հարվածել է համագյուղացու գլխին: Այնուհետև իջնելով մեքենայից, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ընկերների հետ՝ շարունակել են բազմաթիվ հարվածներ հասցնել համագյուղացու և նրա տան անդամներին՝ միաժամանակ  բարձր հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին՝ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Այդ ընթացքում Շահումյան գյուղի բնակիչը, ընկերների հետ պարտապանի եղբորն առևանգելու շուրջ այդ պահին ձևավորված նախնական համաձայնությամբ, հրահանգել է բացել  ավտոմեքենայի բեռնախցիկը, որի ժամանակ վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռնել է նրա գլխից և պարանոցից, իսկ ընկերները բռնել են նրա մարմնի տարբեր մասերից և նրա կամքին հակառակ, բացահայտ իրենց տան բակից առևանգելու նպատակով, փորձել են գցել ավտոմեքենայի բեռնախցիկը, սակայն տղամարդու ընտանիքի անդամների միջամտության արդյունքում, իրենց կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցվել, որից հետո նրանք հեռացել են վերոնշյալ ավտոմեքենայով։

Կարճ ժամանակ անց՝ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 35-ամյա տղամարդն իր «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է փողոցից դեպի վերոնշյալ տան բակում գտնվող համագյուղացու, նրա հորեղբոր և մյուս եղբոր ուղղությամբ՝ վրաերթի ենթարկելով համագյուղացուն ու նրա հորեղբորը, ովքեր ստացած հարվածից ընկել են գետնին։ 35-ամյա տղամարդը, շարունակելով պարտապանի եղբորը կյանքից զրկելու իր մտադրությունը, ավտոմեքենան վարելով առաջ, դիտավորությամբ ձախ անիվով բարձրացել է նրա աջ ոտնաթաթի վրա և մեքենան կայանել նշված դիրքում՝ զրկելով նրան մեքենայի տակից դուրս գալու հնարավորությունից և փորձելով ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այնուհետև իջնելով մեքենայից, շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները՝ 35-ամյա տղամարդն ու ընկերները հայհոյանքներ են հնչեցրել, սակայն լսելով, որ տղամարդու հարազատները ահազանգել են ոստիկանություն, նշված մեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նրա 4 ընկերներին՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 35-ամյա տղամարդու և ընկերներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ գրավ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP