16:36 20.04.2021
ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ևս մեկ անգամ բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ նրանց կյանքը վտանգի տակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն իր ելույթում շեշտեց.
«Ցանկանում եմ ասել, որ այս կազմակերպությունը ստեղծվել է՝ կանխելու Երկրորդ համաշխարհային պատերազմի նման ցանկացած այլ աղետ, այս կազմակերպությունը ստեղծվել է՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության դիտորդ` օրենքի գերակայության ապահովման և ժողովրդավարության սկզբունքները հարգելու համար: Այս կազմակերպությունը ստեղծվել է այն բանի համար, որ այլևս երբեք չլինեն Հոլոքոստի կրկնություն, մարդկության դեմ կատարված հանցագործություններ և այլ անօրինություններ»:
Վլադիմիր Վարդանյանը հիշեցրել է, որ իր ադրբեջանցի կոլեգան նշել է, թե իբր իրենք պատերազմ են սկսել, քանի որ խաղաղություն են ուզում:
«Ավելի քան 200 հայ ռազմագերի ադրբեջանական բանտարկության տակ է, մենք հիմնավոր պատճառներ ունենք՝ հավատալու, որ իրենց կյանքը վտանգի տակ է, նրանք կարող են խոշտանգումների ենթարկվել: Սա քաղաքական հարց չէ, սա մարդու իրավունքների, ժողովրդավարության հարց է, և նրանց իրավունքները պետք է հարգվեն»,- շեշտեց Վարդանյանը:
14:15 10.08.2025
Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համարՖուտբոլային գործակալ Վադիմ Օհանյանը հայտնել է, որ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետ, հաղորդում է Sport24-ը: «Անգլիացիների հետաքրքրվածությունն Էդուարդի նկատմամբ շատ կոնկրետ է: Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին»: Ես խոսել եմ Էդիկի հետ, նա տեղյակ է «Սաութհեմփթոնի» հետաքրքրվածության մասին: Ես նրան […] ...
14:00 10.08.2025
Օգոստոսի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 58, 60 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ […] ...
13:55 10.08.2025
Երևանում և որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․ Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում, Խուսափել կրակի օգտագործումից անտառներում, Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող […] ...
13:47 10.08.2025
Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներՕգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Հարթագյուղ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes Sprinter», «Toyota» և մեկ այ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի […] ...
13:41 10.08.2025
ATP. Կարեն Խաչանովը մոտենում է լավագույն տասնյակինԿարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում 4 դիրքով բարելավել է տեղը և արդեն աշխարհի 12-րդ ռակետն է։ Հիշեցնենք, որ հայ թենիսիստը երկրորդ անգամ էր «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ դուրս եկել։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի հետ պայքարում։ ...
13:34 10.08.2025
«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտ երեք մեքենա է բախվելՕգոստոսի 10-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada», «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ […] ...