17:39 26.04.2021
Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը:
Օրվան ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի տնօրեն Արթուր Դանիելյանը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի տնօրեն Գրիգոր Ոսկանյանը, Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ Սվետլանա Ղազարյանը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին գալիք մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ համավարակի պայմաններում և պատերազմի օրերին կենտրոնացրած ներուժի և ջանքերի համար՝ հանդես գալով տարբեր զորամասերում ու հարթակներում.
«Պարը միայն պար չէ, այն լավատեսության, բարոյահոգեբանական խնդիրների հաղթահարման լավագույն գործիքներից և միջոցներից մեկն է: Ընդհանրապես, ինչպես երաժշտությունը, պարը նույնպես յուրաքանչյուր արվեստի հիմքում է՝ սկսած ճարտարապետությունից, վերջացրած թատրոնով: Զուր չեն ասում, որ թատրոնն արձակ պար է, այսինքն՝ որտեղ կա շարժում, այնտեղ կա էքսպրեսիա, գեղագիտություն»:
Նախարարի տեղակալը փաստել է, որ նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները մեծ նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունը:
«Սա կարևորագույն ոլորտ է, նաև՝ մինչև վերջ չգնահատված: Այս ոլորտի ներուժը, ազդեցությունը հանրային տրամադրությունների վրա մինչև վերջ գիտակցված չէ, և պատահական չէ, որ պարի ոլորտն ամենահամեստ ոլորտն է»,- հավելել է Արա Խզմալյանը և փաստել, որ բացի օպերային թատրոնից՝ պետական պարային կազմակերպությունները չունեն իրենց կցված գույք, տարածք և մշտական բեմահարթակներ, սակայն միևնույն ժամանակ նրանք ունեն կամք՝ չընկրկելու, խնդիրներին չտրվելու, և յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով առաջ է տանում բնագավառը:
«Տարին հագեցած է ոլորտի երախտավորների հոբելյաններով՝ Վիլեն Գալստյանի, Նորայր Մեհրաբյանի, Աննա Մարիկյանի 80-ամյակները, Մաքսիմ Մարտիրոսյանի 90-ամյակը»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ավելացրել, որ տարվա ընթացքում դեռևս անդրադարձ է լինելու վաստակաշատ արվեստագետներին:
Արա Խզմալյանն անդրադարձել է նաև ոլորտում իրականացվող սերնդափոխության հարցին և ուրախությամբ նշել, որ ընթացքը նկատելի է, ինչը տեղի է ունենում քայլ առ քայլ և զգուշորեն:
Նախարարի տեղակալն իր խոսքն ամփոփել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վալերիի մտքերով.
««Ինձ երբեմն թվում է, որ մեր հոգին ոչինչ չի հասկանում մեր մարմնից»: Մինչդեռ իմ խորին համոզմամբ՝ մարմինը կարողանում է հաղորդել հոգու բոլոր ելևէջները, նրբությունները»:
Նախարարության ենթակայությամբ գործող պարային կազմակերպությունների ղեկավարները մասնագիտական տոնի կապակցությամբ նույնպես շնորհավորել են գործընկերներին, ոլորտի ներկայացուցիչներին և ներկայացրել առաջիկա անելիքները: Նրանց խոսքերով՝ սերտ համագործակցության մեջ են Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ, ինչպես նաև ակտիվ գործակցություն է ընթանում պարային մյուս կազմակերպությունների միջև:
Պարի միջազգային օրվա շրջանակում պարային կազմակերպություններն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում և Արցախում հանդես կգան համերգային ծրագրերով:
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...