Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը. Մայր Աթոռը դատապարտում է մերժելի կեցվածքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը. Մայր Աթոռը դատապարտում է մերժելի կեցվածքը

13:44 27.04.2021

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն անդրադարձել է տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը հաստատեց տեղեկությունը՝ դատապարտելով Ադրբեջանի մերժելի կեցվածքը:

-Տեղեկություն է տարածվել, որ ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել ուխտավորներին այցելել Դադիվանք: Համապատասխանո՞ւմ է իրականությանը տարածված տեղեկատվությունը:

-Այո, ձեր տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից համավարակի պատրվակով արգելվել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Նշեմ, որ այդ օրը վանքում նախատեսված էր վանաբնակ միաբանի քահանայական ձեռնադրություն, որի մասին վաղօրոք ծանուցվել էր, և այն համաձայնեցվել էր ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։

Այսպիսով, հակառակ կատարված նախնական անհրաժեշտ բոլոր տնօրինումների, հնարավոր չեղավ մոտենալ վանքին։ Ավելին՝ արտոնություն ստացած ուխտավորների 25 հոգանոց խմբի թվաքանակն իջեցվել էր տասի։ Իսկ արգելքից հետո չի արտոնվել անգամ փոխանցել միաբանների համար պարբերաբար մատակարարվող սնունդը։

Ակնհայտ է, որ այսպիսով ադրբեջանական կողմը ձգտել է ձախողել քահանայական ձեռնադրությունը, որը նույն օրը երեկոյան կազմակերպվեց Գանձասարի վանքում։

-Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նման պահվածքը, որը, փաստորեն, խախտում է Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Դադիվանք ուխտավորների այցերի վերաբերյալ:

-Դատապարտելի է Ադրբեջանի սույն մերժելի կեցվածքը, որով արհեստական արգելքներ են ստեղծվում հայկական պատմական վանքի ու նրա միաբանության հոգևոր առաքելության համար և խախտվում վերջինիս կենսագործունեության շուրջ Ռուսաստանի իշխանությունների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ադրբեջանի վարած քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է և հերթական արտահայտությունն է հայատյացության, հայկական սրբավայրերի և հայ ժողովրդի հոգևոր կյանքի նկատմամբ ոտնձգության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն․ Իսրայելի ԱԳ նախարար

16:15 23.07.2025

Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն․ Իսրայելի ԱԳ նախարար

Ուկրաինա կատարած այցի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության ղեկավար Գիդեոն Սաարի ելույթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն։ Մեր երկու երկրներն էլ դժվարին ժամանակներ են ապրում։ Մենք […] ...

Դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը

16:03 23.07.2025

Դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը

Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Վերաքննիչ բողոք է ներկայացվել, բողոքը վարույթ է ընդունվել»,- նշեցին ՀՀ դատախազությունից։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Մհեր Ենոքյանն […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» 10 հոգով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոնին․ ՉԼ

15:51 23.07.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» 10 հոգով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»։ Սերբիայի չեմպիոնը 41-րդ րոպեին պաշտպան Սոլ Յոն Վուի հեռացումից հետո խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Հայ ֆուտբոլիստը նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում։ […] ...

Երևանի քրեական ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

15:42 23.07.2025

Երևանի քրեական ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Մեքենայից գողություն կատարելու վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր ապրիլի 23-ին: Քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Մազդա» մակնիշի մեքենայի կողային հայելու ապակին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել […] ...

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

15:33 23.07.2025

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ պատժամիջոցներ է սահմանել անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է սահմանել 20 ֆիզիկական և հինգ իրավաբանական անձանց նկատմամբ՝ որպես աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմի մաս, որն ուղղված է անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր անօրինական միգրացիայի դեմ ուղղված առաջին պատժամիջոցները կիրառվեցին ավազակախմբերի առաջնորդների, մարդկանց անօրինական տեղափոխման հիմնական կազմակերպիչների և այդ նպատակով կիրառվող սարքավորումների մատակարարների նկատմամբ», – ասվում […] ...

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

15:20 23.07.2025

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Խանջյան փողոցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Նա հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների […] ...

BACK_TO_TOP