13:58 29.04.2021
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է: Հիմնավորման համաձայն, ներկայումս Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու և պետբյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը:
Ըստ այդմ, նախատեսվում է սահմանել Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման և վաճառքի ժամանակ ձևավորվող՝ եկամտային հարկով և ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկությունները: Մասնավորապես, ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ: Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները: Արդյունքում ակնկալվում է վերացնել Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ խոսքն օգտագործված ավտոմեքենաները նորերով փոխարինելու համակարգի մասին է:
«Աշխարհում լայնորեն տարածված է, երբ մարդիկ իրենց մեքենաները հանձնում են և որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենաներ: Եվ մենք ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ մեր գործող հարկային համակարգն այս գործընթացի համար նպաստավոր չէ: Մենք այս փոփոխություններով փորձում ենք նպաստել, որ ավտոմեքենաների պարկը մեր երկրում թարմանա, որ հեշտ լինի հին մեքենաները նորով փոխարինելը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրության գործունեության իրականացման հնարավորությունը ՀՀ-ում, լիցենզավորման առանձնահատկությունները, քվոտավորման պահանջը և պետական վերահսկողության իրավական կարգավորումը: Օրինագծերով առաջարկվում է օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները և պարտադիր պահանջները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Նախագծով հստակեցվել է, թե ինչ է իր մեջ ներառում արտադրական կանեփի արտադրությունը: Նախատեսվել են լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար, ինչպես նաև սահմանելով որոշ այլ չափանիշներ կառավարության կողմից լիցենզավորման կարգով նախատեսվելու դեպքում: Հստակ սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ: Նախագծով սահմանվել է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականցման իրավական կարգավորումները:
Ինչպես նշել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և ապրանքատեսակներում ինչպիսիք են՝ տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքի մեջ է օգտագործվում, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: Ըստ նրա՝ Եվրոպական միության տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում, դեռևս 70-ական թվականներից՝ գյուղատնտեսական ոլորտը դիվերսիֆիկացնելու նպատակով:
Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար:
«Կարգավորումները վերաբերում են նաև, թե ինչպիսին պետք է լինեն սուբյեկտները, քրեական որ հոդվածներով պատիժ կրած անձինք չեն կարող լինել մասնակից տվյալ ընկերություններում: Մասնավորապես՝ մասնակիցները, փոխկապակցված անձինք, իրական շահառուները և աշխատակիցները չեն կարողանալու զբաղվել տվյալ գործունեության տեսակով, եթե ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ բավականին լուրջ վերահսկողության համակարգ է նախատեսվում ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով:
Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, ըստ էության նոր ոլորտ են մտնում և ենթադրել, որ մեկ գործողությամբ միանգամից ամեն ինչ կկարգավորեն՝ այդքան էլ իրատեսական չէ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ ԱԺ-ում, միջգերատեսչական քննարկումներում, ենթաօրենսդրական ակտերն ընդունելուց պետք է պատշաճ ազդեցության գնահատում լինի, ռիսկերը հաշվառվեն, նույնականացվեն ռիսկերի կառավարման մեթոդները, գործիքակազմը հստակեցվեն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ արտադրությունների նկատմամբ ամենաբարձր աստիճանի վերահսկողության անհրաժեշտությունը.
«Կառավարությունը բոլոր լծակները պետք է ունենա, որպեսզի այդտեղ որևէ այլ զարգացում թույլ չտա և լիցենզավորումը, ընդհանրապես այն ֆինանսական և որակական պահանջները, որոնք դրվում են՝ հնարավորություն կտան, որ երաշխավորենք որևէ հարակից նեգատիվ էֆեկտից»:
21:00 22.07.2025
Իրավախախտում կատարած վարորդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի պարեկները հուլիսի 20-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ամրակապված չլինելու համար կանգնեցրել են «Չանգան» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ: Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ: […] ...
20:49 22.07.2025
Ժաննա Անդրեասյանն Աթենքում այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամՀունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Դիմիտրիս Պրոտոպսալտուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները, փորձի փոխանակման ծրագրերը և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է հիմնադրամի […] ...
20:40 22.07.2025
Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտվելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 15-ին Շիրակի փողոցում ձերբակալել և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 60 մլ մեթադոնային լուծույթով տարա։ «Ֆոլքսվագենը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի […] ...
20:31 22.07.2025
«Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար«Բարսելոնայի» խորհրդանշական մարզադաշտը՝ «Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար։ Ըստ AS-ի՝ վերակառուցման ձգձգված աշխատանքների պատճառով ակումբը ստիպված է եղել հրաժարվել նույնիսկ ավանդական Խոան Գամպերի գավաթի խաղարկությունը սեփական մարզադաշտում անցկացնելուց։ Ավելի վաղ ակումբի նախագահ Ժոան Լապորտան մի քանի անգամ հետաձգել էր մարզադաշտի բացման ժամկետները՝ վերջին անգամ խոստանալով մասնակի բացում […] ...
20:20 22.07.2025
Զելենսկին Հունգարիային համարում է թշնամի․ ՍիարտոՎլադիմիր Զելենսկին հունգարացիներին ընդունում է որպես թշնամիներ, սակայն Բուդապեշտը չի հանձնվի նրա սպառնալիքներին և դեռևս դեմ կլինի Կիևի՝ Եվրամիությանը միանալուն, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ «Նախագահ Զելենսկին ծայրահեղ թշնամաբար է տրամադրված Հունգարիայի, հունգարական ազգի, այդ թվում նկատմամբ։ Ես կցանկանայի հստակեցնել, որ որքան էլ նախագահ Զելենսկին սպառնա, Հունգարիան չի […] ...
20:10 22.07.2025
Երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալովՀայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես […] ...