Հացի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերը խախտվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+28.13 oC

Հացի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերը խախտվել են

14:02 29.04.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ներսես Քիվոյին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային տարածքները չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակները գտնվում են արտադրամասի առաստաղին և պատերին, քողարկված և սարքին չեն, բացակայում է հոսող տաք ջուրը, առաստաղը մասամբ քանդված է և արտահոսում է, օժանդակ գործիքները և տարողությունները պատրաստված չեն սննդի արտադրության մեջ օգտագործելու համար թույլատրված նյութերից։

Հացի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավախախտում կատարած վարորդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

21:00 22.07.2025

Իրավախախտում կատարած վարորդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Արագածոտնի մարզի պարեկները հուլիսի 20-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ամրակապված չլինելու համար կանգնեցրել են «Չանգան» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ: Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ: […] ...

Ժաննա Անդրեասյանն Աթենքում այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ

20:49 22.07.2025

Ժաննա Անդրեասյանն Աթենքում այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ

Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Դիմիտրիս Պրոտոպսալտուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները, փորձի փոխանակման ծրագրերը և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է հիմնադրամի […] ...

Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտվել

20:40 22.07.2025

Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 15-ին Շիրակի փողոցում ձերբակալել և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 60 մլ մեթադոնային լուծույթով տարա։ «Ֆոլքսվագենը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի […] ...

«Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար

20:31 22.07.2025

«Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար

«Բարսելոնայի» խորհրդանշական մարզադաշտը՝ «Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար։ Ըստ AS-ի՝ վերակառուցման ձգձգված աշխատանքների պատճառով ակումբը ստիպված է եղել հրաժարվել նույնիսկ ավանդական Խոան Գամպերի գավաթի խաղարկությունը սեփական մարզադաշտում անցկացնելուց։ Ավելի վաղ ակումբի նախագահ Ժոան Լապորտան մի քանի անգամ հետաձգել էր մարզադաշտի բացման ժամկետները՝ վերջին անգամ խոստանալով մասնակի բացում […] ...

Զելենսկին Հունգարիային համարում է թշնամի․ Սիարտո

20:20 22.07.2025

Զելենսկին Հունգարիային համարում է թշնամի․ Սիարտո

Վլադիմիր Զելենսկին հունգարացիներին ընդունում է որպես թշնամիներ, սակայն Բուդապեշտը չի հանձնվի նրա սպառնալիքներին և դեռևս դեմ կլինի Կիևի՝ Եվրամիությանը միանալուն, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ «Նախագահ Զելենսկին ծայրահեղ թշնամաբար է տրամադրված Հունգարիայի, հունգարական ազգի, այդ թվում նկատմամբ։ Ես կցանկանայի հստակեցնել, որ որքան էլ նախագահ Զելենսկին սպառնա, Հունգարիան չի […] ...

Երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով

20:10 22.07.2025

Երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով

Հայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես […] ...

BACK_TO_TOP