Ի՞նչ է լինելու Ռոբերտ Քոչարյանի գործով․ գլխավոր դատախազի մեկնաբանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+11.09 oC

Ի՞նչ է լինելու Ռոբերտ Քոչարյանի գործով․ գլխավոր դատախազի մեկնաբանությունը

14:29 30.04.2021

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է դատախազության 2020 թվականի գործունեության մասին զեկույցը: Գլխավոր դատախազը նախ ներկայացրել է հանցավորության ընդհանուր պատկերն անցած տարում և փաստել, որ կա նվազում:

Զեկույցից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարց է ուղղել, թե այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը ոչ իրավաչափ գնահատեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, ի՞նչ հետագա գործողություններ է անելու գլխավոր դատախազությունը, կա՞ արդյոք հնարավորություն վերաորակելու արարքը:

«Օրենքը մեզ տվել է հնարավորություն արարքը վերաորակելու, բայց էդ հնարավորությունը նախատեսող քրեադատավարական նորմը՝ 309 պրիմ հոդվածը նախատեսում է, որ էդ վերաորակումը կարող է պայմանավորվել միայն փաստական հանգամանքների հետ: Սա առիթ հանդիսացավ, որ մենք ՍԴ առջև բարձրացնենք այդ խնդիրը, սպասում ենք պատասխանի: Մեր ակնկալած պատասխանն այն է, որ, այո, դրանով խախտվել է արդար դատաքննության իրավունքը, տուժողների իրավունքը: Ստանալով համապատասխան մեկնաբանություն՝ մենք կարողանալու ենք վերաորակում իրականացնել ընդհանուր նորմի, որից հետո սահմանված կարգով վարույթը կշարունակվի»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

08:29 06.05.2025

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։   ...

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

08:11 06.05.2025

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

Սենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

23:59 05.05.2025

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

Ուշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

23:57 05.05.2025

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

BACK_TO_TOP