13:31 02.05.2021
Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի ընթացքում, տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը: Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44 օրյա պատերազմի ընթացքում: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Ավելին՝ այն նաև կոչ է անում Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնել և պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915 – 1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն։
«Այս բանաձևը հեղինակելը խորապես անձնական բնույթ ունի, քանի որ իմ ընտրողների շրջանում շատ ամերիկահայեր կան,որոնց ես հպարտորեն ներկայացնում եմ որպես Lոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ։ Որպես կուսակցություն՝ մեր պարտքն ու բարոյական պարտականությունն է ամուր դիրքորոշում ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ցավի այս պահին զորակցություն ցույց տալ, ուժեղացնել մեր ազգային փոքրամասնությունների ձայները ի հակառակ ճնշումների՝ պաշտպանելով մարդու կյանքի, ազատության և արժանապատիվ գոյության հիմնարար արժեքները։ Սա մարդասիրական ճգնաժամ է, որը պահանջում է մեր համարձակ նախաձեռնողականությունն ու մեր անմիջական ուշադրությունը: Իրավիճակը ծանր է, վտանգվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը, իսկ բռնապետներ Էրդողանի և Ալիևի կողմից շարունակվում են հայ ժողովրդի բնաջնջման իրենց առաքելությունն ավարտին հասցնելու սպառնալիքները: Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն մինչ այժմ իրենց կատարած պատերազմական հանցագործությունների, այլև նաև ամերիկացիների հարկերից գոյացած դոլարները ռազմական հանցագործություններն իրագործելու նպատակով անօրինաբար ծախսելու համար»,-ասում է Էլեն Ասատրյանը՝ հավելելով. «Եթե մենք հիմա ուժեղ դիրքորոշում չդրսևորենք, ապա մենք ոչնչով չենք տարբերվի այն միջազգային հանրությունից, որ 1915 թ-ին լուռ հետեւում էր, թե ինչպես է տեղի ունենում Հայոց ցեղասպանությունը՝ ոչինչ չձեռնարկելով դա կասեցնելու համար: Հուսով եմ, որ իմ գործընկերներն ու Դեմոկրատական կուսակցության մեր առաջնորդները կանդրադառնան այս արդիական բանաձևի ծայրահեղ կարևորությանը, և կաջակցեն դրա ընդունմանը կուսակցական համաժողովում։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ընտրված անդամներին, երաշխավորներին և կառույցներին, ովքեր մինչև այս պահն աջակցել են բանաձևի կայացմանը»։
«Ցեղասպանությունը անցյալի մի ակնթարթ չէ, այն տեղի է ունենում նաև հենց հիմա ՝ աշխարհի տարբեր վայրերում: Միայն ամիսներ առաջ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսեցին հայերի դեմ Արցախում, և շատ հայեր վախենում են, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ մեկ այլ ցեղասպանություն: Այս պարզ ճշմարտության բարձրաձայնումը կարող է օգնել կանխելու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները ՝ ցույց տալով, որ նրանք, ովքեր զբաղվում են զանգվածային սպանություններով, պատասխանատվություն են կրելու », – ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։
«Որպես ցեղասպանությունը վերապրածների ժառանգ և որպես ցեղասպանության հետևանքով փախստական դարձաձ երրորդ սերնդի ներկայացուցիչ, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից իրականացված վերջին հարձակումը ես համարում եմ որպես ցեղասպանության շարունակություն, բնիկ հայ ժողովրդի բնաջնջում իր պատմական հողերից և մշակութային ժառանգության ոչնչացում: Այս բանաձևն արդիական է և կարևոր, քանի որ այն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին իմ ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար: Մեր հարկային դոլարներն այլևս չեն կարող աջակցել այս կառավարությունների ռազմական հանցագործությունների իրագործմանը », – ասում է Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Սյուզի Աբաջյանը, ով նաև բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։
Բանաձևի բնօրինակը ներկայացվել է անհրաժեշտ առավելագույն 35 երաշխավորների ստորագրություններով, որոնց թվում են կոնգրեսական Ադամ Շիֆը և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Սյուզի Աբաջյանը, Հանս Յոհանսոնը, Վանուհի Վարդանյանը, Սինդի Մոնտոյան, Էլեն Ֆինքելփիրլը, Ջոն Հարապետյանը, Խոսե Բարնսը, Դրեքսել Հերդը, Կորին Սին, Թոդ Ջոնսը, Ջեսիկա Քրեյվենը, Լինդա Պերեսը, Մալքոլմ Ջոնսոնը, Կև Աբազաջյանը, Ջինա Քլեյթոն-Թարվինը, Շոն Աբաջյանը, Մելիսա Թեյլորը, Ռեբեկա Վոլֆերսբերգերը, Լուիս Լոպեսը, Միա Լիվաս Պորտերը, Մարկո Ֆլորեսը, Թինա Ֆրեդերիքսը, Ստիվեն Ֆիշերը, Քերեն Սուարեզը, Մարի Ան-Լյուցը, Քեյթլին Պատերսոնը, Անժելիկա Դուենասը, Թիմ Ուենդլերը, Մինդի Փայֆերը, Ջաքինտա Լինքը, Քենեթ Արմսթրոնգը, Ջեյսոն Սմոլը և Թոմ Օ’Շոունեսին: Ավելի քան 125 կազմակերպություններ և ղեկավարներ, գործիչներ ու դեմոկրատական կուսակցության անդամներ երաշխավորական նամակներ են ուղարկել հանձնաժողովին բանաձևի ընդունման պահանջով։ Նրանց թվում են` Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը , Ամերիկայի Հայկական Համագումարը, Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդն իր 24 տարածաշրջանային և ազգային հայ-ամերիկյան հոգևոր, քաղաքական և հասարակական կազմակերպություններով, Գլենդելի Ուսուցիչների Ասոցիացիան, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ու այլոք։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...