15:48 17.05.2021
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հասկանալի է, որ համավարակն իր հետքն է թողնում: Հիմա դա հետզհետե մնում է անցյալում: Հետևաբար, հուսով եմ, առաջիկայում մենք կհանդիպենք նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 1-ին»,- Վոլոդինի խոսքերը մեջբերում է Պետդումայի կայքը:
Քաղաքական գործիչները քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Միջխորհրդարանական շփումների շրջանակներում մեր հարաբերությունները զարգանում են: Մենք լավ գիտենք ոչ միայն միմյանց, այլ նաև ձեզ հետ եկող գործընկերներին: Սա վկայում է այն թեմաների քննարկման մեջ ընկղմման մասին, որոնք երբեմն թեժանում են մեր երկրում և լուծում պահանջում»,- ասել է նա՝ դիմելով հայ գործընկերոջը: Վոլոդինի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահը «շատ բան արեց» Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար:
Միրզոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր պատմության վրա հիմնված հատուկ կապերով: «Դրանք ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հարաբերություններ են: Վստահ եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ այդ հարաբերություններն էլ ավելի դինամիկորեն կզարգանան և կամրապնդվեն»,- շեշտել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:
Ինչպես նշված է ՀԱՊԿ ԽՎ կայքում՝ կազմակերպության խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Դուշանբեում:
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...