15:35 18.05.2021
Թուրքական «Gazeteduvar» ընդդիմադիր լրատվական կայքի վերլուծաբան Մյուհդան Սաղլամն անդրադարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությանը պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների հարցում։
Ինչպես նշում է Ermenihaber-ը՝ Սաղլամը նկատել է, որ այս օրերին եվրոպական մի քանի երկրներ ու ԱՄՆ-ն իսրայելամետ հայտարարություններ են անում, իսկ իսլամական երկրները հանդես են գալիս Իսրայելի գործողությունները դատապարտող կոշտ հայտարարություններով:
Իսրայելի դեմ ամենակոշտ հայտարարությունները հնչում են թուրք պաշտոնյաների շուրթերից, սակայն Թուրքիայի ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանն այս հարցում իր դիրքորոշումը չի ներդաշնակում Անկարայի հետ ու լռություն է պահպանում:
Սաղլամը ադրբեջանական կողմից Իսրայելին դատապարտող հայտարարությունների բացակայությունը բացատրում է 2 երկրների սերտ հարաբերություններով։ Դրանք առաջնահերթ սերտացած են լայնամասշտաբ ռազմական համագործակցությամբ, ինչպես նաև տնտեսական կապերով: Այս համատեքստում հեղինակը համառոտ ներկայացրել է վերջին տասնամյակում Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցության որոշ դրվագների ժամանակագրությունը:
Հոդվածում նշվում է Ադրբեջանում, հիմնականում Բաքվում ապրող 7 հազար հրեաների դերի մասին, ինչը հեշտացնում է երկկողմ համագործակցության խորացումը: Սաղլամի տեղեկություններով՝ այժմ Իսրայելի նավթամթերքի 40 տոկոսը մատակարարվում է Ադրբեջանից:
Իսկ պաշտպանության ոլորտում Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցության պատճառ է դարձել Ռուսաստանի հայաստանամետ դիրքորոշումը, ինչը Բաքվին մղել է զենքի ձեռքբերման հարցում Մոսկվային այլընտրանք փնտրել:
2012-ին Իսրայելից Ադրբեջանի գնած զենք-զինամթերքի ծավալը գերազանցել է 1.6 մլրդ դոլարը: 2016-ին Բաքուն իսրայելական կողմից արդեն գնել էր ընդհանուր առմամբ 6 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա: Զենքի վաճառքին զուգահեռ հրեական ընկերություններն ադրբեջանցի զինվորների համար հատուկ դասընթացներ են կազմակերպում, նաև հավաքում են իրենց համար կարևոր հետախուզական ինֆորմացիա: Բաքվի օդանավակայանի անվտանգությունն ապահովող ընկերությունը Թել Ավիվից է:
Իսրայելական «Հաարեց» թերթը բարձրաձայնել է Ալիևի ընտանիքի՝ Իսրայելում գնած 6 մլն դոլարանոց առանձնատուն ու տարբեր ոլորտներում իրականացրած ավելի քան 600 մլն դոլարի ներդրումների մասին: Ալիևն առողջական խնդիրների ունեցած ժամանակ օգտվել է իսրայելցի բժիշկների ծառայություններից: Մեհրիբան Ալիևայի գլխավորած Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը համագործակցում է իսրայելական նմանօրինակ հիմնադրամների հետ: Երկու երկրների միջև համագործակցությունը շատ ավելի մեծ է քան վերոշարադրյալը, սակայն նույնիսկ այդքան սերտ հարաբերությունների դեպքում, ըստ հոդվածի հեղինակի, Բաքուն մինչև այսօր խուսափում է հրապարակայնորեն իսրայելամետ հայտարարություններ անելուց՝ խուսափելով մուսուլմանական աշխարհի ռեակցիայից:
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...