Վահան Քերոբյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Վահան Քերոբյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության հնարավորությունները

18:23 18.05.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների  ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման  և համագործակցության հնարավոր ուղիները։

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ իր դիվանագիտական առաքելության կատարման ընթացքում նպատակ ունի հիմք դնել երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության, ակտիվացնել մշակութային և սպորտային կապերը և իրականացնել փոխանակման ծրագրեր՝ երիտասարդների համար։ Ըստ դեսպանի՝ երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորումը կարող է նպաստել նոր ներդրումային նախագծերի ձևավորմանն ու իրականացմանը։

Անդրադառնալով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության  (JETRO) շրջանակներում շարունակական համագործակցությանը՝ դեսպանը նշել է, որ JETRO-ի ղեկավարությունը ուսումնասիրել է հայկական կողմի առաջարկությունը՝ տեղափոխել Հայաստանի հետ աշխատանքները համակարգող Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության  մասնաճյուղը Ստամբուլից մեկ ուրիշ երկիր։ Արդյունքում՝ ավարտին են մոտենում ստամբուլյան մասնաճյուղի՝ մոսկովյան մասնաճյուղ գործառույթների տեղափոխման ուսումնասիրությունները։ Հաշվի առնելով Մոսկվայում ճապոնական գործարարների՝ տարիներ շարունակ ԱՊՀ երկրների հետ գործունեության ծավալման փորձը, սա կարող է խթան հանդիսանալ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման և Հայաստանում ներդրումների ներգրավման համար։

Հայաստանի տնտեսության զարգացման գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է համագործակցել նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ տեխնոլոգիական տրանսֆերի և մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության մեջ առաջատար տեխնոլոգիաների կիրառմանն  ու գյուղատնտեսական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործընթացներում աջակցության տրամադրման ուղղությամբ։

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Հայաստանը զարգանալու շատ հնարավորություններ ունի և հայտնել Ճապոնիայի կառավարության մտադրությունը՝ աջակցելու Հայաստանին մարդկային ռեսուրսների զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ իրականացվող աշխատանքներում։

Հանդիպման ավարտին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստելու երկու երկրների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Առնվազն 17 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքով

11:50 03.05.2025

Al Jazeera. Առնվազն 17 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքով

Առնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում Իսրայելի օդային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Խան Յունիս քաղաքի ռմբակոծության զոհերի թվում երեք երեխա կա։ Բացի այդ, նրա շրջակայքը՝ Էլ-Մավասի հումանիտար գոտին և Բենի Սուհեյլա բնակավայրը, ենթարկվել են զանգվածային ավիահարվածների։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում՝ զանգվածային […] ...

Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

11:39 03.05.2025

Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Ուսումնասիրվել […] ...

Ynet. Նեթանյահուն պաշտպանության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկել է Գազայում գործողության ընդլայնումը

11:32 03.05.2025

Ynet. Նեթանյահուն պաշտպանության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկել է Գազայում գործողության ընդլայնումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ քննարկել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Վարչապետի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ Կացը և Զամիրը Նեթանյահուին ներկայացրել են իրենց նախապես հավանության արժանացած ծրագիրը՝ ուժեղացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման […] ...

Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են

11:20 03.05.2025

Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են։   ...

Հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն․ Արայիկ Հարությունյան

11:12 03.05.2025

Հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցներ և լրագրողական միություններ, այսօր հետևել եմ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի լուրջ առաջընթացի վերաբերյալ հրապարակումների մեկնաբանություններին: Հաստատ լուրջ մտորելու տեղ ունեք, որովհետև ակնհայտ է, որ հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, բայց ձեր կողմից այդ ազատությունը մեկնաբանվում […] ...

Մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը․ ՄԻՊ

11:06 03.05.2025

Մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ․ «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի’ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Մարդու […] ...

BACK_TO_TOP