Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են «ՀԱՄԱՍ»-ի 40 ռազմական օբյեկտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+19.09 oC

Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են «ՀԱՄԱՍ»-ի 40 ռազմական օբյեկտ

14:12 19.05.2021

Իսրայելի ռազմաօդային ուժերը նախորդ գիշեր հարվածներ են հասցրել Գազայի սեկտորի ուղղությամբ: 120 բարձր ճշգրտության զենքով նրանք թիրախավորել են «ՀԱՄԱՍ» կազմակերպության ստորգետնյա ռազմական օբյեկտները: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Գիշերվա ընթացքում կործանիչները Գազայի սեկտորի հարավային հատվածում՝ Հան Յունիս և Ռաֆահ քաղաքներում, խոցել են թունելների համակարգը: 25 րոպե տևած հարձակման ընթացքում հարվածներ են հասցվել «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության 40 ստորգետնյա ռազմական օբյետերի ուղղությամբ: Հարվածներ հասցրել է 52 կործանիչ, որոնք կիրառել են 120 ռազմամթերք»,- հայտնել է մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ խոցվել են նաև Գազայի սեկտորում գտնվող «Իսլամական ջիհադ» կազմակերպության օբյեկտները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու համար. Պետդեպ

22:37 23.04.2024

Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու համար. Պետդեպ

Իսրայելի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Գազայի հատվածում սովը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում հումանիտար հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Դեյվիդ Սաթերֆիլդը՝ Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում։ «Գազայում սովի վտանգը շատ բարձր է, հատկապես հյուսիսում: Մենք շատ պարզ ենք ասել, որ Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու ջանքերին նպաստելու […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը չի զարգանում հօգուտ Կիևի

22:18 23.04.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը չի զարգանում հօգուտ Կիևի

Ուկրաինայում մարտերը Կիևի օգտին չեն՝ ո՛չ Դոնբասում, ո՛չ էլ երկրի այլ հատվածներում։ Այս մասին խոսել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: «Դա չի զարգանում ուկրաինացիների օգտին Դոնբասում, իհարկե, երկրի մնացած հատվածներում ևս», – ասել է նա մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։ ...

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

21:18 23.04.2024

Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

Ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, ինչին հաջորդելու է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ «Հրավիրում ենք բոլորին մասնակցել նշված միջոցառումներին»,-նշված է Կանադայում ՀՀ դդեսպանության հաղորդագրության մեջ։ ...

Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները

21:12 23.04.2024

Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները

Ապրիլի 23-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆտերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերություններին և փոխշահավետ համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը։ ...

Բժիշկը թվարկել է գարնանը հոգնածության ու քնի խանգարման պատճառները

21:05 23.04.2024

Բժիշկը թվարկել է գարնանը հոգնածության ու քնի խանգարման պատճառները

Գարնանը քնի խանգարման և հոգնածության պատճառը վիտամինների պակասն է և կլիմայի սեզոնային փոփոխությունները, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Լյուբերցի շրջանային հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նատալյա Շչիպիցինան։ «Գարնանը քնի խանգարման և հոգնածության պատճառները կապված են վիտամինների դեֆիցիտի հետ, քանի որ ձմռանը մարդն ավելի քիչ բանջարեղեն և մրգեր է օգտագործում: Սա նույնպես անցումային շրջան է, այսինքն՝ իրականում մենք […] ...

BACK_TO_TOP