13:29 19.05.2021
Մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Այս մասին հայտարարություն է տարածել Բելգիայում ՀՀ դեսպանությունը:
Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները:
Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում
Թուրքիայի բացասական դերին.
– Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:
– Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:
– Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:
– Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:
Բացի դրանից՝
– Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանել Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունել խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:
– ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրել «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելել դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում։
– ուշադրությամբ հետևել նրանց գործունեությանը և հակազդել դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:
Ամբողջական բանաձև-զեկույցի քվեարկությունը տեղի կունենա այսօր երեկոյան:
14:16 18.06.2025
Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...
14:08 18.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
14:00 18.06.2025
Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […] ...
13:53 18.06.2025
Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքըԻրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Միջուկային օբյեկտներում պայմանները լավն են։ Մեր գործընկերների մարտական ոգին միջուկային օբյեկտներում գերազանց է, և նրանք աշխատում են եռանդուն», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։ ...
13:45 18.06.2025
Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփինՊորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը Թրամփին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ և Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան։ Շապիկի վրա, բացի Ռոնալդուի ստորագրությունից, գրված է. «Նախագահ Դոնալդ Թրամփին՝ հանուն խաղաղության»։ Թրամփի խորհրդականը սոցիալական ցանցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ստացել է […] ...
13:41 18.06.2025
ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումըԱզգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ […] ...