15:56 20.05.2021
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով, փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ միացել էին Կոնգրեսի հայկական խմբին` Բայդենի վարչակազմին ներկայացնելով Հայաստանին, Արցախին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող քաղաքական առաջնահերթությունների շրջանակ, ինչը ներառում էր՝
· հայ ռազմագերիների հարցը,
· Թուրքիային և Ադրբեջանին իբրև ագրեսոր պետությունների ճանաչում,
· Հայաստանին և Արցախին խոշոր ֆինանսական օժանդակության տրամադրում,
· «907-րդ բանաձևի» պահանջների կատարում,
· Թուրքական անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման բացառում,
· Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների տեղափոխման և ռազմական գործողություններում նրանց օգտագործմանն անդրադարձ։
Պետդեպարտամենտը 2021 թվականի մայիսի 6-ին խիստ թերի պատասխան գրություն է ուղարկել կոնգրեսականներին, ինչին մայիսի 19-ին արձագանքել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան հարյուր ներկայացուցիչներին ուղարկած նամակով՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ներկայացնում է ԱՄՆ հայ համայնքի խոր հիասթափությունը պետքարտուղարության կողմից Կոնգրեսի անդամներին ուղղված պատասխանի կապակցությամբ:
Հայ դատի հանձնախմբի նախագահն իր նամակում ընդգծում է. «Միացյալ Նահանգները պետք է արգելանք դնի Բաքվի ռազմատենչությանը, այլ ոչ թե խրախուսի ադրբեջանական ագրեսիան: Ամերիկյան ռազմական օգնություն տրամադրումը նավթով հարուստ Ալիևի վարչակարգին, որն ուղղակիորեն սպառնում է հայերին իրենց բնիկ հայրենիքում, հակասում է Նախագահ Բայդենի նախընտրական հայտարարություններին և նրա կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ցեղասպանության ճանաչումը լուրջ պատասխանատվություն է ենթադրում՝ չզինել այն երկրներին, որոնք բացահայտ ձգտում են ավարտին հասցնել հենց այդ հանցագործությունը»։
Շնորհակալություն հայտնելով շուրջ 100 կոնգրեսականներին՝ Համբարյանը վերջիններիս կոչ է անում ստիպել պետքարտուղարությանը՝ բովանդակային անդրադարձ կատարել դեռևս փետրվարին բարձրացված հարցերին, ինչպես նաև Սպիտակ տնից հետ կանչել «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու հնարավորությունը և օրենքի ուժով արգելել Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական կամ անվտանգային նշանակության օգնության տրամադրումը։
Նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...