Պուտինն ասել է, որ Ռուսաստանը «կջարդի յուրաքանչյուրի ատամները», ով կփորձի Ռուսաստանից ինչ-որ բան պոկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը «կջարդի յուրաքանչյուրի ատամները», ով կփորձի Ռուսաստանից ինչ-որ բան պոկել

15:01 21.05.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի գնում իր տնտեսությունը ռազմականացնելու ճանապարհով, բայց կոշտ պատասխան կտա բոլորին, ովքեր փորձում են ոտնձգություն կատարել երկրի տարածքի նկատմամբ:

«Յուրաքանչյուր ոք ուզում է մեզ ինչ-որ տեղ կծել կամ մեզանից ինչ-որ բան պոկել, բայց նրանք, ովքեր պատրաստվում են դա անել, պետք է իմանան, որ մենք նրանց ատամներն այնպես կջարդենք, որ ունակ չլինեն կծելու: Սա ակնհայտ է: Եվ դրա երաշխիքը դա մեր զինված ուժերի զարգացումն է»,- ասել է նա:

«Բոլոր ժամանակներում նույն բանը պատահում է: Հենց Ռուսաստանն ուժեղանում է, անմիջապես գտնվում են դրա զարգացումը սահմանափակելու պատճառներ: Ինչպես ասել է մեր կայսրերից մեկը (Ալեքսանդր III ), «բոլորը վախենում են մեր ընդարձակ լինելուց»,- ասել է Պուտինը:

Նույնիսկ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ «ներուժի մեկ երրորդը կորավ, Ռուսաստանը դեռ ինչ-որ մեկի համար չափազանց մեծ է», ասել է նա:

«Իրոք, ներուժը հսկայական է, տարածքը մնում է ամենամեծն աշխարհում: 146 միլիոն մարդ, կարծես թե, այդքան շատ չէ այն երկրների համեմատ, որտեղ հարյուր միլիոնավոր քաղաքացիներ են ապրում, կամ նույնիսկ ավելի քան մեկ միլիարդ, բայց այն դեռ համարվում է շատ. և ինչ- որ մեկը նույնիսկ համարձակվում է հրապարակավ ասել, որ անարդար է, որ Ռուսաստանին է պատկանում Սիբիրի պես տարածաշրջանի հարստությունը. Սիբիրը՝ միայն մեկ երկրի: Տարօրինակ է լսել նման բաներ, հատկապես հրապարակավ, բայց դրանք երբեմն հնչում են»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP